Երեթշաբթի, 10 Հունվարի 2012 19:09
Համաշխարհային բանկը 2011 թվականի նոյեմբերին Հայաստանի շինարարության հատվածին է ուղղել $ 7 մլն
ԱրմԻնֆո. Համաշխարհային բանկի վարկային միջոցներից 2011 թվականի նոյեմբերին Հայաստանի կապիտալ շինարարությանն է ուղղվել 2.7 մլրդ դրամ ($ 7 մլն), ինչը կազմում է շինարարության ոլորտի միջազգային բոլոր վարկային ներդրումների է 67.1%-ը, կազմելով նոտ 4 մլրդ դրամ ($ 10.4 մլն): Ընդ որում, Համաշխարհային բանկի ներդրումների ծավալը Հայաստանի շինարարական հատվածին 2011 թվականին նոյեմբերին, 2010 թվականի նոյեմբերի համեմատ, կրճատվել է 59.5%:
ՀՀ Ազգային Վիճակագրական Ծառայություն տվյալների համաձայն, ընդհանուր առմամբ, 2011 թվականի նոյեմբերին Հայաստանի շինարարության ոլորտին ուղղված կապիտալ ներդրումները ծավալները կազմել են 59.1 մլրդ դրամ ($ 154.3 մլն), ինչը 28,8% ավելի է հոկտեմբերի ցուցանիշից, և 13.3% զիջում է 2010 թվականի նոյեմբերի ցուցանիին: Կապիտալ շինարարությնա ընդհանուր ծավալներում նոյեմբերին իրականացվել են 54.5 մլրդ դրամի ($ 142.4 մլն) շինմոնտաժային աշխատանքներ:
Ըստ վիճակագիրների, 2011 թվականի նոյեմբերին պետական բյուջեի միջոցներից կապիտալ շինարարության ծրագրերին է ուղղվել 10.8 մլրդ դրամ ($ 28,3 մլն), կամ ոլորտի ընդհանուր ներդրումների 18.3% - ը: Կազմակերպությունների կողմից կապիտալ շինարարությանն է ուղղվել 25.2 մլրդ դրամ ($ 66 մլն, տարեկան մոտ 33.6% անկում), կամ ընդհանուր ներդրումների 42.6% - ը: Երկրի բնակչության կողմից այս ոլորտում ներդրվել է 11.6 մլրդ դրամ ($ 30.4 մլն, տարեկան անկումը` 15.1%), կամ շինարարության ոլորտի ընդհանուր ներդրումների 19.7%-ը:
Ասիական զարգացման բանկը անցյալ տարվա նոյեմբերին, շինարարության ոլորտին տրամադրել է 697.6 մլն դրամ ($ 1,8 մլն) վարկեր, Զարգացման գերմանական բանկը` 225.4 մլն դրամ ($ 0.6 մլն), EBRD` 306.7 մլն դրամ ($ 0.8 մլն):