Ուրբաթ, 13 Հունվարի 2012 16:55
2011 թվականի չորրորդ եռամսյակում Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակն ստացել է ֆինանսական կազմակերպությունների դեմ 193 բողոք
ԱրմԻնֆո. 2011 թվականի չորրորդ եռամսյակում Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակն ստացել է ֆինանսական կազմակերպությունների դեմ 214 բողոք, որոնցից 193-ը ուղղվել է ֆինանսական կազմակերպությունների դեմ: Այս մասին են վկայում Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալները:
Աղբյուրի համաձայն, 193 բողոքներից 68-ը քննարկման ենթական չի եղել`համաձայն գործող օրենսդրության: Մնացած 125 բողոք-հայտերից 18-ը ֆինանսական կազմակերպությունների կողմից բավարարվել են, իսկ 52-ը ֆինանսական հաշտարարի կողմից վերցվել է քննարկման: Դրանցից 29-ը ուղղվել է ապահովագրական ընկերությունների և ավտոապահովագրողների բյուրոյի, 21-ը`բանկերի, 1-ը`վարկային կազմակերպությունների և 1-ը`գրավատների դեմ:
Ապահովագրական ընկերությունների և Ավտոապահովագրողների Բյուրոյի դեմ ստացված 29 բողոքներից 21-ը եղել է ԱՊՊԱ գծով, 4-ը`տրանսպորտային միջոցների, 2-ը`բժշկական և 1-ը`գույքի ապահովագրությունների գծով: Բանկերի դեմ 21 բողոքներից 9-ը եղել է վարկային գործարքների, 8-ը`վճարահաշվարկային գործառնությունների և 4-ը` ավանդային գործարքների գծով:
Հայաստանի Ֆինանսական հաշտարարի կողմից քննարկման վերցված 50 գրավոր դիմումներից 17-ը մերժվել է, 16-ը բավարարվել խաղաղ համաձայնության միջոցով, 7-ը բավարարվել է մասնակիորեն, 7-ի գծով քննարկումը դադարեցվել է, իսկ 3-ը` ամբողջությամբ բավարարվել:
Նշենք, որ 2011 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ֆինանսական հաշտարարի գրասենյակն ստացել է 525 դիմում բողոք, որից 157-ը քննարկման ենթակա չի եղել: Քննարկված 80 բողոքներից 36-ը եղել է բանկերի, 36-ը`ապահովագրական ընկերությունների և ավտոապահովագրողների բյուրոյի, 6-ը` գրավատների և 2-ը վարկային կազմակերպությունների դեմ: Բանկերի դեմ 36 բողոքներից 17-ը եղել է վճարահաշվարկային գործառնությունների, 12-ը` վարկային գործարքների, 4-ը` ավանդային գործարքների գծով և 3-ը` այլ պատճառներով: Ապահովագրական ընկերությունների և Ավտոապահովագրողների Բյուրոյի դեմ ստացված 36 դիմում-բողոքներից 16-ը եղել է ԱՊՊԱ գծով, 8-ը`ԿԱՍԿՈ գծով, 8-ը`բժշկական 2-ը` տուրիստական ապահովագրության և 2-ը դժբախտ պատահարներից ապահովագրությունների գծով: Հաճախորդները, ու բողոքները բավարարվել են, ընդհանուր հշվով ստացել են 29.8 մլն.դրամի փոխհատուցում, որի 12.6 մլն.դրամն`ապահովագրության գծով, 11.1 մլն. դրամը`վարկային կազմակերպությունների, 5.9 մլն.դրամը`բանկերի և 140 հազ.դրամը` գրավատների գծով: