Երկուշաբթի, 16 Հունվարի 2012 21:59
ՀՀ ֆինանսների նախարարության գնահատականներով 2011 թվականին Հայաստանի ՀՆԱ կկազմի 4.6 տոկոս
ԱրմԻնֆո. ՀՀ ֆինանսների նախարարության գնահատականներով 2011 թվականին Հայաստանի ՀՆԱ կկազմի 4.6%, ինչպես և նախատեսված էր երկրի անցյալ տարվա բյուջեով: Այս մասին է ասվում գերատեսչության հաղորդագրության մեջ, որը տեղադրված է նախարարության կայքում: Հիշեցնենք, որ Հայաստանի 2011 թվականի բյուջեի հաշվետվությունը պետք է արժանանա կառավարության հավանությանը, որից հետո կուղարկվի խորհրդարանի քննարկմանը:
Ըստ նախարարության տվյալների, տնտեսության նախորդ տարվա 1.7% աճին նպաստել է արդյունաբերության, գյուղատնտեսության ու ծառայությունների ոլորտների աճը: ՀՆԱ դեֆլյատորի գործակիցը կազմել է 105.7%, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի եկամուտը տարեվերջին կազմել է 3201 ԱՄՆ դոլար: Ըստ նախարարության գնահատակաների, Հայաստանի բյուջեի դեֆիցիտը ¥առանց դրամաշնորհային, վարկային և արտաբյուջետային ծրագրերի¤, 2011 թվականին կազմել է ՀՆԱ 1.7%-ը, 2010 թվականի 2.9%-ի փոխարեն: Իսկ դրամաշնորհային և վարկային ծախսերի հետ միասին կազմել է ՀՆԱ-ի 3.3%-ը, 2010 թվականի 5%-ի փոխարեն:
2011 թվականին բյուջեի եկամուտները, առանց դրամաշնորհային և վարկային ծրագրերի և արտաբյուջետային միջոցների, կազմել են 825.36 մլրդ.դրամ, 2010-ի համեմատ ճելով 12.5%, իսկ ծախսերն ճել են 6.5%, մինչև 890.1 մլրդ.դրամ: