Երեքշաբթի, 17 Հունվարի 2012 20:17
2012 թվականին խոշոր հարկատուների ցանկում սպասվում է համալրում
ԱրմԻնֆո. 2012 թվականին Հայաստանի խոշոր հարկատուների թիվը նախատեսվում է ավելացնել մինչև 462 տնտեսվարող սուբյեկտի, 2011 թվականի 440-ի և 2010 թվականի 344-ի փոխարեն: Այսօր խոշոր հարկատուների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի խոշոր հարկատուների տեսչության ղեկավար Աշոտ Արզումանյանը: Նա նշել է, որ ցանկի ավելացումը պայմանավորված է հարկատուների եկամուտների ավելացումով:
2012 թվականի արդյունքներով, նկատել է մասնագետը, հարկային մուտքերի մոտ 60%-ն ապահովվել է խոշոր հարկատուների կողմից, 2010 թվականի 54.5%-ի փոխարեն: Նրա խոսքերով, ընթացիկ տարում իրենց հաշվետվություններն էլեկտրոնային տեսքով ներկայացրել են 14 հազար խոշոր հարկատուներ: ՙ2012 թվականին հատուկ ուշադրություն կդարձվի ստվերային շրջանառության վերացմանը խոշոր հարկատուների մոտ՚,-հաստատել է Ա.Արզումանյանը:
Նա նաև տեղեկացրել է, որ 2011 թվականին խոշոր հարկատուները պետբյուջեն համալրել են 204 մլրդ.դրամով, 2010 թվականի համեմատ գրանցելով 19% աճ, ինչպես նաև պարտադիր սոցիալական 40 մլրդ.դրամ վճարներով, գրանցելով 46% աճ: ՙՀարկային այս վճարների կազմում աճել է նաև ուղղակի հարկերի տեսակարար կշիռը ¥շահութահարկ և եկամտահարկ¤, բյուջետային եկամուտների մեջ կազմելով 59.3%, կամ 121 մլրդ.դրամ, 2010 թվականի 97 մլրդ.դրամի փոխարեն՚,- նշել է նա: