Հինգշաբթի, 19 Հունվարի 2012 18:15
Հայաստանը և IFC-ն կստորագրեն 1.9 մլն.դոլարի համաձայնագիր
ԱրմԻնֆո. Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը£ ործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության կառավարության և Միջազգային ֆինանսական կորպորացիայի միջև 1.9 մլն.դոլար գումարի համագործակցության համաձայնագրի կնքմանը£
Վարչապետը նշել է, որ Միջազգային ֆինանսական կորպորացիան ՀՀ կառավարությանը ցույց է տալու տեխնիկական աջակցություն, որ րականացվող բարեփոխումները պետք է մեծացնեն Հայաստանի ընդհանուր մրցունակությունը, բարելավեն երկրի դիրքը ՀԲ ՙործունեությամբ զբաղվելը՚ դասակարգման մեջ£ Այս նոր ծրագիրը Միջազգային ֆինանսական կորպորացիայի նախորդ խորհրդատվական ծրագրի տրամաբանական շարունակությունն է£ Համաձայն Doing Business 2012 զեկույցի Հայաստանը ընդգրկվել էր ամենաշատ բարեփոխումներ իրականացրած երկրների լավագույն տասնյակում£
Այս առնչությամբ Տիգրան Սարգսյանը նշել է. ՙԱյս փաստաթուղթը կարևորում եմ այն պարզ պատճառով, որ վերջին շրջանում գործարար միջավայրի բարելավման գնահատականների շուրջ եղել են տարբեր մեկնաբանություններ, նույնիսկ այսպիսի թեզեր, թե բացարձակապես կարևոր չէ, թե ինչ գնահատական է տրվում Հայաստանում բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված աշխատանքներին£ Մենք պետք է արձանագրենք, որ 2011-ի ընթացքում Համաշխարհային բանկի կառույցները, որոնք գնահատական են տալիս, արձանագրել են, որ ՀՀ-ն 6 քայլով առաջ է շարժվել, և ՀՀ-ում բիզնես միջավայրը բարելավվել է£ Երկրորդ, արձանագրվել է, որ Հայաստանն աշխարհի միակ երկիրն է, որը 5 ուղղություններով առաջընթաց է արձանագրել, այսինքն, մեր բարեփոխումները արդյունք են տվել£ Եվ երրորդ, մենք քաջ գիտակցում ենք, որ դեռևս շատ անելիքներ ունենք, և դրանով է պայմանավորված, որ այսօր կառավարությունը հավանություն է տալիս այս փաստաթղթին, որը ենթադրում է, որ Համաշխարհային բանկի ֆինանսական կորպորացիայի հետ շարունակելու ենք բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված աշխատանքները£ Այստեղ ևս եղել ենք և մնալու ենք հետևողական՚£
Նշենք, որ Հայաստանը IFC-ի անդամ է դարձել 1995 թվականից: 2011 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ IFC-ն Հայաստանի ֆինանսական շուկաների, արտադրության, էներգետիկայի և լեռնահանքային արդյունաբերության ոլորտների զարգացման ուղղությամբ իրականացված 28 ծրագրերի շրջանակներում ներդրել է 147 մլն.դոլար: 2010 թվականին IFC ներդրումների ծավալները Հայաստանում կազմել են 70 մլն.դոլար, երկու անգամ գերազանցելով 2009 թվականի ցուցանիշը: IC-ն ներդրումների զգալի մասն ուղղում է ֆինանսական հատվածին, ինչպես նաև ՓՄՁ զարգացմանը, մասնավորապես, ագրոբիզնեսի ոլորտին: IFC-ն հեռանկարային է համարում գյուղատնտեսության, մանրածախի, արդյունաբերության ոլորտները, միաժամանակ շարունակելով աշխատանքները առևտրային բանկերի հետ: