Ուրբաթ, 20 Հունվարի 2012 17:21
ACBA-Credit Agricole Bank-ը IFC-ից ստանում է 30 մլն.դոլարի վարկ.
ԱրմԻնֆո. Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն տրամադրում է Հայաստանի ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկին 30 մլն. ԱՄՆ դոլար կազմող վարկ, որը նպատակաուղղված է տեղական միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ներառյալ գյուղատնտեսության ոլորտում), վարկավորման ընդլայնմանըª խթանելով աշխատատեղերի ստեղծումը:
Ավելի սուղ վարկավորման և միջազգային ֆինանսական շուկաներում առկա տատանումների պայմաններումª IFC-ի միջնաժամկետ ֆինանսավորումը հնարավորություն կտա Բանկին ընդլայնել իր վարկավորման ծրագիրը գյուղական վայրերումª ամբողջ Հայաստանում իր մասնաճյուղերի լայնատարած ցանցի միջոցով: Սա ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկին IFC-ի կողմից տրամադրված երկրորդ վարկն է. 2011թ-ի մարտին IFC-ն տրամադրեց Բանկին 20 մլն. ԱՄՆ դոլար վարկ, որն արդեն ամբողջությամբ օգտագործվել էª մոտ 3000 տեղական հաճախորդներին օժանդակելու նպատակով:
ՙIFC-ից ստացվող այս նոր վարկն ավելի կզարգացնի մեր կարողություններըª միկրո, փոքր և միջին բիզնեսի վարկավորման բնագավառում` ներառյալ գյուղատնտեսության ոլորտում՚,- ասել է ԱԿԲԱ Կրեդիտ-Ագրիկոլ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան իշյանը: ՙՍա IFC-ի հետ մեր հաջող համագործակցության նոր փուլ է, և այս նոր վարկով IFC-ն զգալիորեն ամրապնդում է մեր ամենախոշոր վարկավորողներից մեկը լինելու իր դերը: Միկրո և փոքր ձեռնարկությունների վարկավորումը շատ կարևոր է մեր երկու հաստատությունների համար՚:
ՙIFC-ն շարունակում է իր կարևոր դերը կատարելª օժանդակելով բանկերին զարգացող շուկաներում ընդլայնելու նրանց վարկավորման ծրագրերն այնպիսի հրատապ կարևորություն ունեցող ոլորտներում, ինչպիսին գյուղատնտեսությունն է՚ – ասել է Թոմաս Լյուբեքըª Կովկասում IFC-ի տարածաշրջանային տնօրենը: ՙԿարճ ժամանակահատվածում Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի առաջատար վարկավորողին տրամադրված այս երկրորդ վարկով նպատակ ունենք օժանդակել միկրո և փոքր ձեռնարկություններին, որոնք ապահովում են Հայաստանում զբաղվածության զգալի մասը՚:
2003թ. IFC-ն և ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը համատեղ ստեղծեցին ՙԱԿԲԱ-Լիզինգ՚ կազմակերպությունը, որը Հայաստանի առաջատար լիզինգային ընկերությունն է: Բացի վարկի տրամադրումից, IFC-ն ստորագրել է նաև ISDA (International Swaps and Derivatives Association) միջազգային համաձայնագիրը, որը հնարավորություն է տալիս ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկին ավելի լավ կառավարել արժույթային և տոկոսադրույքի հետ կապված իր ռիսկերը:
Հայաստանը դարձել է IFC-ի անդամ 1995թ., և այն պահից ի վեր IFC-ն 147 մլն. ԱՄՆ դոլարի ներդրում է կատարել 28 ծրագրում` ֆինանսական շուկաների, արտադրության, էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտներում: IFC-ի խորհրդատվական ծառայություններն ուղղված են ֆինանսական հատվածին, կայուն էներգետիկայի զարգացմանը և գործարար միջավայրի պարզեցմանը: