Երկուշաբթի, 23 Հունվարի 2012 15:04
ARCA համակարգի բանկային քարտերը 2011 թվականին գրանցել են 34% աճ
ԱրմԻնֆո. Հայաստանում ARCA պրոցեսինգային համակարգի անդամ-բանկերի կողմից թողարկված պլաստիկ քարտերի քանակը 2011 թվականին աճել է 33.9%, 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ հասնելով 764.6 հազարի:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ARCA-ից, ակտիվ քարտերի կազմում ամենամեծ քանակը կազմել են ARCA քարտերը`394.2 հազար ¥տարեկան 30.5% աճով¤, որին հաջորդում են Visa-ն`203.3 հազար քարտ ¥28.1% տարեկան աճ¤ և NasterCard-ը` 167.1 հազար քարտ ¥51.5% տարեկան աճով¤:
Միայն 2011 թվականի դեկտեմբերին ARCA համակարգի անդամ բանկերը թողարկել են 31 հազ.քարտ, ինչը 6.7%-ով ավելի է 2010 թվականի դեկտեմբերի ցուցանիշից: Ընդ որում 2011 թվականի դեկտեմբերին թողարկվել է 13.6 հազ. ARCA քարտ ¥ավելի քան 2 անգամ տարեկան աճով¤, 9.9 հազ.MasterCard ¥տարեկան անկումը`30.4%¤ և 7.5 հազար Visa քարտ ¥տարեկան անկումը`14.5%¤:
Ըստ ARCA համակարգի տվյալների, դեկտեմբերին տրանսակցիաներ են իրականացվել քարտերի 70%-ով կամ 534.7 հազ.քարտերով: Մասնավորապես, դեկտեմբերին գործարքներ են կատարվել ARCA ակտիվ քարտերից 294.5 հազարով ¥տարեկան աճը`25.8%¤, Visa ակտիվ քարտերից 132.8 հազարով ¥տարեկան աճը`33.1%¤ և MasterCard ակտիվ քարտերից 107.4 հազարով ¥տարեկան աճը`87%¤:
Ըստ Armenian Card-ի, 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ համակարգում գործող POS-տերմինալների քանակը առևտրի/սպասարկման և կանխիկացման յտերում կազմել է 4148 ¥40.2% տարեկան աճով¤, որից 370-ը տեղակայված են եղել կանխիկացման կետերում ¥տարեկան աճը`10.1%¤, իսկ 3778-ը`առևտրի կետերում ¥տարեկան աճը`44.1%¤: 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում եղել է 837 բանկոմատ, տարեկան կտրվածքով աճելով 24.4% կամ 164-ով: Նշենք, որ ARCA համակարգի մաժորիտար բաժնետերն է հանդիսանում ՀՀ Կենտրոնական բանկը, խոշոր բաժնետերերն են` ACBA-Credit Agricole Bank-ը, Հայէկոնոմբանկը և Արդշինինվեստբանկը, ինչպես նաև մնացած 14 առևտրային բանկերը` 2-ական տոկոս բաժնետոմսերի փաթեթներով: