Երեթշաբթի, 24 Հունվարի 2012 16:59
ՌԵՍՈ. Հայ վարորդների մեկ քառորդից ավելին մինչև օրս չեն կնքել ԱՊՊԱ պայմանագրեր
ԱրմԻնֆո. Հայ վարորդների մեկ քառորդից ավելին մինչև օրս չեն կնքել ԱՊՊԱ պայմանագրեր: Այսօր Երևանում հրավիրված մամուլի ասուլիսում նման տվյալներ է հրապարակել ՌԵՍՈ ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Սամվել րիգորյանը: Այս հանգամանքը նա կապել է վարորդների որոշակի խմբի մոտ ապահովագրությանն ուղղվող միջոցների բացակայությունով: Մեկ այլ պատճառ էլ նա կապել է ԱՊՊԱ պոլիսի բացակայության հետևանքով առաջացած տուգանքների վերաբերյալ տեղական վարորդների ցածր իրազեկության հանգամանքի հետ, նշելով, որ վարորդների մի մասը պարզապես թերագնահատում է իր կողմից կատարված խախտման լրջությունը:
ՌԵՍՈ-ի տնօրենը հիշեցնում է, որ վարորդները կարող են պարտադիր ապահովագրության պայմանագրեր կնքել նաև 3 ամիս ժամկետով և դրանով խուսափել առաջիկա տռուգանքների վճարումից և մասնակիորեն լուծել իրենց դրամական պրոբլեմները: Բացի այդ, ընկերությունը պոտենցիալ հաճախորդներին առաջարկում է տրամադրված տեղեկանքի հիման վրա բանկում ձևակերպել պոլիսի գումարի չափերով վարկ:
Ըստ Ս.րիգորյանի, Հայաստանի Ճանապարհային ոստիկանությունն արդեն իր տրամադրության տակ ունի վարորդների վերաբերյալ տվյալների միասնական բազա, որի միջոցով կարող է որոշել ցանկացած խախտում, ինչպես նաև հաստատել ԱՊՊԱ պոլիսի բացակայության փաստը: Չապահովագրված բոլոր վարորդներն իրենց կողմից կատարված խախտման մասին կստանան գրավոր հաղորդագրություններ, իսկ այնուհետև` կտուգանվեն:
Հիշեցնենք, որ ԱՊՊԱ պոլիսի բացակայության դիմաց տուգանքը կազմում է 50 հազ. դրամ, եթե այն բացաահայտվել է դեպքի վայրում: Այդ դեպքում վարորդը, լինելով վթարի մեղավորը, վճարում է ոչ միայն տուգանքը, այլ նաև ծածկում է տուժված կողմի վնասները: Իսկ ժամանակին ԱՊՊԱ պայմանագիր չկնքելու համար տուգանքը յուրաքանչյուր ուշացված օրվա համար կազմում է 5 հազ.դրամ, բայց ոչ ավել քան 50 հազ.դրամը մեկ տարում, իսկ կեղծ տալոնի համար տուգանքը կազմում է 150 հազ.դրամ: