Երեթշաբթի, 24 Հունվարի 2012 17:34
ՌԵՍՈ-ն իր հաճախորդներին ազատում է ավելորդ գլխացավնքից ու քաշքշուկներից
ԱրմԻնֆո. ՌԵՍՈ ապահովագրական ընկերությունը պարզեցնում է ԱՊՊԱ պայմանագրի կնքման և սպասարկման գործընթացները: Ինչպես այսօր Երևանում հրավիրված մամուլի ասուլիսում նշել է ՌԵՍՈ ընկերության գործադիր տնօրեն Սամվել րիգորյանը, այսուհետ ընկերությունն ինքը կներկայացնի ԱՃՊ հետևանքով տուժված իր ապահովադիրների շահերը, որոնք, ընկերությանը լիազորելով կատարելու անհրաժեշտ գործողություններ, ԱՊՊԱ գծով հատուցումներ ստանալից կազատվեն գլխացավանքից և թղթաբանական քաշքշուկներից:
Բացի այդ, ընկերությունը պարտավորվում է մասնակիորեն ¥70%¤ փոխհատուցել տուժված հաճախորդի վնասը, անմիջապես վթարից հետո, դրանով իսկ հաճախորդին թույլ տալով վնասը վերականգնել օպերատիվ ռեժիմով, չսպասելով ԱՃՊ փաստի վերաբերյալ փաստաթղթերի լրիվ ձևավորմանը և ապահովագրական ընկերության համապատասխան որոշմանը: Այդ գործընթացը, նշել է Ս.րիգորյանը, սովորաբար տևում է 30 օր: