Երկուշաբթի, 30 Հունվարի 2012 18:52
Եվրագոտու ճգնաժամը սպառնում է Հայաստանի վարկային ծավալների 10% անկում
ԱրմԻնֆո. Եվրագոտում առկա հարավոր ռեցեսիան սպառնում է Հայաստանում վարկային ծավալների 10% անկում: Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցին:
Այնուամենայնիվ, փորձագետը տեղեկացրել է, որ դա Հայաստանի վարկային շուկայի զարգացման սցենարներից մեկն է, ընդ որում ամենաբացասականը և քիչ հավանականը: Մյուս երկու սցենարները խոսք են տալիս դրական փոփոխություններ և ենթադրում, մի դեպքում`վարկավորման ծավալների պահպանում, իսկ մյուս դեպքում`վարկավորման ծավալների որոշակի նվազում: ՙԻնչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքական և տնտեսական դեպքերը նույնպես կազդեն վարկավորման ծավալների վրա՚,-նկատել է փորձագետը, որպես ներքին գործոններ նկատի ունենալով առաջիկա ընտրություններն ու նախընտրական գործընթացները, իսկ որպես արտաքին գործոններ` Եվրոգոտու գործընթացները:
Տ.Ջրբաշյանը ճշգրտել է, որ ներկայումս բանկային համակարգում առկա է իրացվելիության որոշակի կրճատում: Բացի այդ, առաջացել են որոշակի դժվարություններ, որոնք կապված են օտարերկրյա կապիտալի ներգրավման հետ, մասնավորապես, խստացվել են օտարերկրյ ներդրողների պայմաները տեղեկան փոխառուների նկատմամբ:
Անդրադառնալով Ռուսաստանի տնեսության իրավիճակին և ապագային` գլոբալ միտումների ֆոնի ներքո, Տ.Ջրբաշյանը նշել է, որ Ռուսաստանը, ինչպես նաև բազմաթիվ երկրներ, կարձագանքեն Եվրագոտու տնտեսական փոփոխություններին`նավթի և մետաղների գների փոփոխությանը: Ռուսաստանին, նշել է փորձագետը, Եվրագոտու պրոբլեմների հետևանքով սպասվում է նաև իրացման շուկաների անկում: Ռուսաստանի պրոբլեմը, նկատել է նա, չեն կարող չանդրադառնալ Հայաստանի տնտեսության վրա, բացի այդ, Եվրոպան նույնպես հանդիսանում է Հայաստանի առևտրական գործընկերը:
Ըատ եվրոպական լրատվամիջոցների, միջազգային վարկանշային Standard&Poor's գործակալությունը սպասում է, որ Եվրագոտու տնտեսությունը կհայտնվի ռեցեսիայի իրավիճակում արդեն 2012 թվականի առաջին եռամսյակում: Ընդ որում,ըստ գործակալության վերլուծաբանների, ընթացիկ տարվա 2-րդ կիսամյակում Եվրոպան նորից կմտնի տնտեսական զարգացման գոտի: Դրա հետ մեկտեղ գործակալությունը չի բացառում, որ հնարավոր է նաև Եվրագոտու համար ավելի վատթար տարբերակ, երբ ռեցեսիան կլինի ավելի խորը: Standard&Poor's-ի գնատականներով, նման զարգացումների շանսերը կազմում են 40%: