Հինգշաբթի, 26 Հունվարի 2012 19:49
ՌՈՍՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱՆ երկրորդ անգամ անընդմեջ արժանանում Հայաստանի ֆինանսական հաշտարարի լավագույն գործընկերներից մեկը
ԱրմԻնֆո. ՌՈՍՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱՆ երկրորդ անգամ անընդմեջ արժանանում Հայաստանի ֆինանսական հաշտարարի լավագույն գործընկերներից մեկը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալության տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից, Ֆինանսական հաշտարարի գործունեության երեք տարվա ընթացքում ՌՈՍՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության դեմ ներկայացվել է 66 բողոք: Ընդ որում 53 գրանցվել են 2011 թվականին, որոնցից միայն 11 ընդունվել է հաշտարարի կողմից դիտարկմանը: Դրա կապակցությամբ Փիրուզ Սարգսյանը նշել է. ՙՀաճախորդները միշտ չէ, որ ճիշտ են: Ցավոք, դա պայմանավորված է նրանով, որ բնակչության ֆինանսական գրագիտության մակարդակը դեռ ցածր է: Մարդիկ չեն կարդում պայմանագրերը, չեն կատարում իրենց պարտականությունները, դրա արդյունքում հանգում են խնդիրների: Սակայն նույնիսկ եթե հաճախորդները ճիշտ չեն, հաշտարարի միջամտությամբ ֆինանսական կազմակերպությունները գնում են զիջումների և աշխատում են անել այնպես, որ նրանք դժգոհ չմնան:
ՙ11 բողոքը` վատ ցուցանիշ չէ ընկերության համար, որը միայն ԱՊՊԱ-ի գծով սպասարկել է ավելի քան 200 հազար պայմանագիր, հատկապես հաշվի առնելով, որ դրանցից 7-ը լուծվել են հօգուտ հաճախորդիª հաշտության գալու միջոցով: Մենք առավելագույնս ջանքեր կգործադրենք, որպեսզի կանգ չառնենք ձեռք բերված նվաճումների վրա: Միայն անընդհատ զարգացման պայմանով կկարողանանք հասնել պլանավորված բարձունքների: Մեր նպատակները հավակնոտ են և մենք քայլ առ քայլ մոտենում ենք դրանց՚,- ասաց ՌՈՍՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության գործադիր տնօրեն ագիկ րիգորյանը:
Նշենք, որ հունվարի 24-ին Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի գործունեության երեք ամյակին նվիրված մամլո ասուլիսի ընթացքում Փիրուզ Սարգսյանը հայտնել է համագործակցող լավագույն ֆինանսական կազմակերպություններ անվանումները: Ապահովագրողների մեջ լավագույն են ճանաչվել ՌՈՍՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը ¥2-րդ տարին անըմդմեջ¤ և Կասկադ Ինշուրանս ապահովագրական ընկերությունը:
Նշենք, որ ընկերության Խորհրդի կազմի մեջ են մտնում ՌՈՍՈՍՍՏՐԱԽ-ի առաջատար մասնագետները և բարձրաստիճան ղեկավարությունը: ՌՈՍՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը ներկայացված է Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքներում, ունի 15 հաճախորդների սպասարկման գրասենյակներ Երևանում և 33 մարզերում:
2011 թվականի դեկտեմբերին Moody International կազմակերպության կողմից ՌՈՍՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությանը շնորհվել է ISO 9001:2008պահանջներին համապատասխանության սերտիֆիկատ: