Երեքշաբթի, 31 Հունվարի 2012 16:02
2011 թվականին տնտեսական ակտիվությունը Հայաստանում աճել է 6.1 տոկոսով
ԱրմԻնֆո. 2011 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին աճել է 6.1%, 2010 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների համեմատ`5.9%, իսկ միայն դեկտեմբերին`15%: 2011 թվականին տնտեսական ակտիվության աճը հիմնականում պայմանավորված է եղել էլեկտրաէներգիայի արտադրության 25.4% աճով, շինարարության ոլորտի 16.3% և արդյունաբերական հատվածի 16% աճով, սպառողական գների 4.7% աճի պայմաննրում: 2011 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին, 23010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, ամենամեծ աճը գրանցվել է էներգետիկ հատվածում`14.5%, արդյունաբերական և գյուղատնտեսական հատվածներում`14.1%, իսկ միայն դեկտեմբերյան աճով`առևտրի ոլորտը`59%, շինարարության հատվածը`33.5%, էներգետիկ ոլորտը`23.7% և ծառայությունների ոլորտը`17.6%: 2011 թվականի հունվար-դեկտեմբերին, 2010 թվականի նույնժամանակահատվածի համեմատ անկում է գրանցվել միայն շինարարության հատվածում, որը կազմել է 11.8%:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների, գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2011 թվականի հունվար-դեկտեմբերին կազմել է 825.2 մլրդ.դրամ կամ 2.2 մլրդ.դոլար, դեկտեմբերին աճելով 9.7%, հունվար-դեկտեմբերին`2.3%: Արդյունաբերական արտադրության ծավալը 2011 թվականի հունվար-դեկտեմբերին կազմել է 992.1 մլրդ.դրամ կամ 2.7 մլրդ.դոլար, դեկտեմբերին աճելով 7.2%: Էներգետիկ հատվածում 2011 թվականի հունվար-դեկտեմբերին արտադրության ծավալները կազմել են 7432.7 մլն.կՎտ/ժամ: Բնակչությանը տրամադրված ծառայությունների ծավալը 2011 թվականին կազմել է 872.4 մլրդ.դրամ կամ 2.3 մլրդ.դոլար, հունվար-դեկտեմբերին տարեկան կտրվածքով աճելով 6.1%, իսկ միայն հունվար-դեկտեմբերին`8.7%: Առևտրի ոլորտում 2011 թվականի հունվար-դեկտեմբերին տարեկան կտրվածքով գրանցվել է 3.5% աճ, մինչև 2 տրլն.դրամ կամ 5.5 մլրդ.դոլար, իսկ հունվար-դեկտեմբերին աճը կազմել է 6.7%: Շինարարության հատվածում ծավալնը 2011 թվականին կազմել է 480.8 մլրդ.դրամ կամ 1.3 մլրդ.դոլար:
Միջին անվանական աշխատավարձը 2011 թվականին աճել է 5.5%, մինչև 115265 դրամ ¥մոտ 300 դոլար¤, միայն դեկտեմբերին աճելով 26.6%, հունվար-դեկտեմբերին` տարեկան կտրվածքով 7.7%, իսկ 2011-ի դեկտեմբերին, տարեկան կտրվածքով աճել է 4.7%, իսկ միայն 2011 թվականի դեկտեմբերին`2.5%:
Հայաստանի արտաքին առևտրի ծրջանառության ծավալները 2011 թվականի հունվար-դեկտեմբերին կրճատվել են 1.3%, մինչև 2044.2 մլրդ.դրամ կամ 5481 մլն.դոլար, գրանցելով տարեկան 14.4% աճ, իսկ միայն դեկտեմբերին`3.7% աճ: Ընդ որում, արտահանման ծավալները հունվար-դեկտեմբերին աճել են 2.1%, մինչև 495.8 մլրդ.դրամ կամ 1329.5 մլն.դոլար, գրանցելով 27.7% տարեկան աճ, իսկ դեկտեմբերին`1% անկում: Ներմուծման ծավալները 2011-ի հունվար-դեկտեմբերին կրճատվել են 2.3%, մինչև 1548.4 մլրդ.դրամ կամ 4151.5 մլն.դոլար, գրանցելով 10.7% տարեկան աճ, իսկ դեկտեմբերին`5.2% աճ:
ՀՀ դրամի միջին փոխարժեքը 2011թվականի դեկտեմբերին կազմել է 383.22 դրամ/դոլար, իսկ հունվար-դեկտեմբերին`372.5դրամ/դոլար: