Չորեքշաբթի, 1 Փետրվարի 2012 15:44
«Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն բացել է նոր մասնաճյուղ
<>ԱրմԻնֆո: «Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն բացել է նոր «Կոմիտաս» մասնաճյուղը, որն առաջարկում է բանկային ծառայությունների լայն տեսականի:
Ինչպես տեղեկացնում է բանկի մամլո ծառայությունը, Ùասնաճյուղը գտնվում է Կոմիտաս 16/1 հասցեում, որը թվով յոթերորդ մասնաճյուղն է Երևան քաղաքում: Ներկայումս հանրապետությունում բանկն ունի 16 մասնաճյուղ: Այս տարվա գարնանը սպասվում է Առէկսիմբանկի գլխամասային գրասենյակի տեղափոխումը ավելի հարմարավետ և ժամանակակից գրասենյակ Հյուսիսային պողոտայում, որը համապատասխանում է ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ կորպորատիվ ոճին և թելադրված է բանկի հաճախորդների շահերով, որոնց համար, ի տարբերություն Մ. Մկրտչյան 12 հասցեում գործող նախկին գրասենյակի, ստեղծվելու են սպասարկման ավելի լավ պայմաններ: Բանկում գործում է նաև «Էրեբունի» մասնաճյուղը («Էրեբունի Պլազա» բիզնես-կենտրոնում), որտեղ սպասարկվում են բանկի այն առաջնային հաճախորդները, ովքեր գերադասում են օգտվել առավել հարմարավետ ծառայություններից: