Չորեքշաբթի, 1 Փետրվարի 2012 21:29
2011 թվականին Հայաստանում ժամկետանց վարկերի ծավալներն աճել են 55 տոկոսով
ԱրմԻնֆո. 2011 թվականին Հայաստանում ժամկետանց վարկերի ծավալներն աճել են 55%, կազմելով 5.8 մլրդ.դրամ կամ 15 մլն.դոլար: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից Արմինֆո գործակալությանը տրամադրված`ՀՀ ԿԲ նախնական տվյալներով, հիմնական 30% աճը գրանցվել է նախորդ տարվա երկրորդ կիսամյակում: Ըստ վիճակագիրների, 2011 թվականին ժամկետային վարկերի ծավալները բանկերի վարկային ներդրումների ծավալներում կազմել են 0.5%, բանկերի վարկային պորտֆելի տարեկան 35.7% աճի շնորհիվ:
Ըստ AmRating վարկանշային գործակալության վերլուծաբանների, 4-րդ եռամսյակում ժամկետային վարկերի կտրուկ անկումը պայմանավորված է եղել ոչ թե իրավիճակի առողջացումով, այլ, ավելի շուտ, հաշվեկշիռներից անհույս վարկերի զանգվածային դուրսգրման հետևանքով: Ժամկետային վարկերի համարյա ամբողջ ծավալները կենտրոնացած են կարճաժամկետ վարկերում, որոնց պորտֆելները կարող են վատանալ համաշխարհային ճգնաժամի հետևանքով, ինչպես նաև բանկային քարտերի և օվերդրաֆտների շուկայում բանկերի ակտիվացմամբ, որոնց ապահովումը ցածր իրացվելի է:
Ըստ վիճակագիրների, Հայաստանի առևտրային բանկերի վարկային ներդրումների ծավալները 2011 թվականին աճել են 35.7%, կազմելով 1.27 տրլն.դրամ կամ 3.3 մլրդ. դոլար: Միայն 2011 թվականի 4-րդ եռամսյակում վարկային ներդրումները ճել են 9.1%: Առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի հաշվառման, վարկային ներդրումների ընդհանուր ծավալները կազմել են 1.25 տրլն.դրամ կամ 3.24 մլրդ.դոլար, գրանցելով տարեկան 40.2% աճ: Առևտրային բանկերի վարկային ընդհանուր պորտֆելում (առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի) ՀՀ դրամով վարկերի բաժինը կազմել է 38.6% կամ 482.3 մլրդ.դրամ, իսկ արտարժույթով վարկերի բաժինը` 61.4% կամ 768.1 մլրդ.դրամ: 2011 թվականին դրամային վարկավորումն աճել է 25.8%, իսկ արտարժութային վարկավորումը` 51%:
Առևտրային բանկերի վարկերի կազմում, 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ երկարաձգված վարկերի տեսակարար կշիռը կազմել է 1.7% կամ 21.1 մլրդ.դրամ, ժամկետանց վարկերի տեսակարար կշիռը` 0.5% կամ 5.8 մլրդ.դրամով: Երկարաձգված վարկերի կազմում 64% կամ 13.5 մլրդ.դրամ կազմել է կարճաժամկետ վարկերի ծավալը: Իսկ ժամկետանց վարկերի պորտֆելում կարճաժամկետ վարկերի ծավալը կազմել է 99.7%:
Աղբյուրի համաձայն, 2011 թվականին Հայաստանի առևտրային բանկերի դրամային վարկերի տոկոսադրույքները իջել են 1.2 տոկոսային կետով, իսկ միայն դեկտմբերին`0.4 տոկոսային կտով, 17.69%: