Չորեքշաբթի, 1 Փետրվարի 2012 17:38
ՙՌոսգոսստրախ Արմենիա՚ ապահովագրկան ընկերության բաժինն ապահովագրական շուկայում հասնում է մեկ երրորդին
ԱրմԻնֆո. ՙՌոսգոսստրախ Արմենիա՚ ապահովագրկան ընկերության բաժինն ապահովագրական շուկայում հասնում է մեկ երրորդին: Այսօր Երևանում հրավիրված մամուլի ասուլիսում նման տվյալներ է հրապարակել ՙՌոսգոսստրախ Արմենիա՚ ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն ագիկ րիգորյանը: Նա նշել է, որ միայն պարտադիր ապահովագրությայ հատվածում 2011 թվականի 9 ամիսներին ընկերության բաժինը կազմել է շուկայի 33-35%-ը:
Անդրադառնալով ԱՊՊԱ գծով ապահովագրական պրեմիաների թերի մուտքերին, ընկերության գործադիր տնօրենը նկատել է, որ հունվարի 20-ի դրությամբ մոտ 100 հազ. վարորդներ դեռ չեն գնել ԱՊՊԱ պոլիսներ: Նման երևույթն ապահովագրողը կապում է նաև որոշակի լծակների ¥օրինակ, Ճանապարհային ոստիկանության¤ անբավարար օգտագործման հետ: Նշված պրոբլեմի լուծումն ապահովագրողը տեսնում է վարչական լծակների օգտագործման մեջ: ՙՃանապարհային ոստիկանությունն այս հարցին պետք է մոտենա առավելագույն խստությամբ՚,-նշել է .րիգորյանը: