Ուրբաթ, 10 Փետրվարի 2012 18:39
Կանխիկ գործառնությունների վերաբերյալ կառավարության սահմանափակումներն ուղղված են բանկերի ավելի շատ հարստացմանը, գտնում է նախկին վարչապետը
ԱրմԻնֆո. ՙԿանխիկ գործառնությունների սահմանափակումների մասին՚ կառավարության օրինագիծն ուղղված են բանկերի ավելի շատ հարստացմանը, գտնում է նախկին վարչապետը: Այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է արտահայտել Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Նրա կարծիքով, Հայաստանում անկանխիկ գործատնությունների ընդլայնումը, բազմաթիվ զարգացած երկրների օրինակով, պտք է ընթանա աստիճանաբար, առանց հարկադիր միջոցառումների: Բագրատյանը վստահ է, նաև, որ այդ օրինագիծը չի կարող նպաստել ստվերային տնտեսության նվազեցմանը երկրում, քանի որ ՙակդ նույն ստվերը կարող է լինել ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ՚,-ասել է տնտեսագետը: Նա հավելել է, որ գործող կառավարության ղեկավարն այդ մեթոդով փորձում է օլիգարխներին դարձնել ՙֆինանսական՚ օլիգարխներ, ասել է նա: