Երկուշաբթի, 13 Փետրվարի 2012 21:54
Հայաստանում հիփոթեքով իրականացված գործարքների 82 տոկոսն կատարվել է բազմաբնակարան շենքերում
ԱրմԻնֆո. Հայաստանում հիփոթեքով իրականացված գործարքների 82 տոկոսն կատարվել է բազմաբնակարան շենքերում: Ինչպես վկայում են Անշարժ ույքի Կադաստրի Պետական Կոմիտեի ծառայությունից ԱրմԻնֆո գործակալության տրամադրված տվյալները, հիփոթեքային գրավով գործարքների 13.7%-ը կատարվել է անհատական տներով, 1.9%-ը`հասարակական նշանակության ովյեկտներով, 0.4%-ը`արտադրական նշանակության օբյեկտներով, 0.3%-ը` ավտոտնակներով, 0.9%-ը`ամառանոցներով, 0.8%-ը`հողատարածքներով : Ընդհանուր հաշվով, 2011 թվականի հունվար-դեկտեմբեր ամջսներին Հայաստանում կատարվել է 2165 հիփոթեքային գրավադրումով գործարք, որի 1614-ը`Երևանում:
2010թ. համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակն աճել է 24.4%-ով, ընդ որում Երևան քաղաքում` 26.2%-ով, իսկ մարզերում միասին վերցրած ª 19.3%-ով:
2011 թվականի հունվար-դեկտեմբեր ամջսներին հանրապետությունում գրավադրվել են 9439.20 հա մակերեսով հողեր, որից 350.32 հա Երևանում: Ընդ որում, գրավադրված հողերի 85.8%-ը կամ 8095.27 հա գյուղատնտեսական նշանակության հողեր են, որից Երևանում` 1.81 հա: Առավել մեծ մակերեսով հողեր գրավադրվել են Արմավիրի մարզումª 6378.18 հա, որից 6360.49 հա գյուղատնտեսական նշանակության հողեր են: