Երեթշաբթի, 7 Փետրվարի 2012 17:38
ՙԱնելիք՚ Դրամական Փոխադրումների Համակարգի շրջանառությունը 2011 թվականին աճել է 50 տոկոսով, իսկ ծավալները` 13 տոկոսով
ԱրմԻնֆո. 2011 թվականին ՙԱնելիք՚ Դրամական Փոխադրումների Համակարգով իրականացվել է շուրջ 2 մլն փոխանցումներ, որը մոտ 50 %-ով գերազանցել է նախորդ տարվա արդյունքները: Ինչպես ԱրմԻնֆո գործակալության տեղեկացվել է Անելիք Բանկի մամուլի ծառայությունից, համակարգով իրականացված փոխանցումների ծավալն աճել է 13 %-ով` հատելով 1 մլրդ դոլարի սահմանգիծը: Զգալի աճ է նկատվել ՌԴ ռուբլով փոխանցումների դեպքում, որն նախորդ տարվա համեմատ աճել է 37 % -ով:
ՙԱնելիք՚ Դրամական Փոխադրումների Համակարգով, որը գործում է աշխարհի ավելի քան 90 երկրների 63,000 սպասարկման կետերում, Հայաստանում օգտվում են 9 հայկական բանկեր, որը վկայում է ՙԱնելիք՚ Դրամական Փոխադրումների Համակարգի բարձր հեղինակության ու համբավի մասին ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում: 2012 թվականին ՙԱնելիք՚ Դրամական Փոխադրումների Համակարգում սպասվում են նոր առաջարկներ ու հնարավորություններ, որոնք հնարավորություն կտան հաճախորդներին էլ ավելի արագ ու ցածր սակագներով օգտվել Համակարգից՚- ասաց ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ-ի Ֆինանսական շուկաներում գործառնությունների և թղթակցային հարաբերությունների վարչության պետ Արման Շուշյանը: