Ուրբաթ, 17 Փետրվարի 2012 17:29
Վնասաբերությունից դուրս գալու համար NASDAQ OMX Armenia-ն մտադիր է բարձրացնել սակագները
ԱրմԻնֆո. NASDAQ OMX Armenia բորսան շարունակում է աշխատել վնասաբերությամբ: Ինչպես այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է NASDAQ OMX Armenia բորսայի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը, նշելով, որ անցնող տարին բորսան եզրափակել է 38 մլն.դրամ վնասով: Կենտրոնական Դեպոզիտարիայի վնասը 2011 թվականին կազմել է 1 մլն.դրամ:
Բորսայի ղեկավարը նշել է, որ բաժնետոմսերի սակարկությունների հարթակները դեռևս պասիվ են, իսկ ավելի քան ակտիվորեն են գործում միջբանկային վարկերի և արժույթի հարթակները: Նրա խոսքերով, այս երկու հարթակների առևտրի շրջանառությունը մի քանի անգամ գերազանցում է միանգամից մի քանի երկրների միագումար գործարքների ծավալներին, որոնք, այնուամենայնիվ, ի տարբերության հայկական բորսայի, աշխատում են շահույթով: ՙՊատճառը կայանում է ոչ թե նրանում, որ մենք շատ ենք ծախսում, այլ նրանում, որ քիչ ենք վաստակում՚,-նշել է նա, նկատի ունենալով տեղական բորսայում սահմանված ցածր գները: Բորսայի ղեկավարը նկատել է, որ բանկերը, պետպարտատոմսերով գործարքներ կնքելիս, բորսայական վճարովի հարթակի փոխարեն գերադասում են օգտվել Կենտրոնական բանկի անվճար հարթակից, ինչը բնական է: Սակայն, այս ծառայություններն իրենց էությամբ բորսայական են և, Սարոյանի կարծիքով չպետք է լինեն անվճար, քանի որ ՙբորսան ապահովում է գործարքների իրականացման անվտանգ և արդյունավետ մեխանիզմ, ինչն էլ արդարացնում է գանձվող վճարի իրականացումը՚,-պարզաբանել է բորսայի տնօրենը:
Նա ճշգրտել է, որ Հայաստանում մինչև NASDAQ OMX Armenia հարթակի հայտնվելն այս կամ այն գործարքներ իրականացնելիս Կենտրոնական բանկն էր տրամադրում տեխնոլոգիական հարթակը, այլընտրանքային հարթակ գոյություն չուներ: Սակայն, այդ գործառնությունները բնորոշ չեն Կենտրոնական բանկի համար: Կ.Սարոյանը հույս է հայտնել, որ Մեգառեգուլյատորը մասնակիորեն բորսային կփոխանցի իր որոշ ֆունկցիաները, կամ էլ կսահմանի ծառայությունների նոր սակագներ, ինչը կբարձրացնի բորսայական ծառայությունների մրցունակությունը և բորսային թույլ կտա աշխատել առանց վնասաբերության: