Չորեքշաբթի, 22 Փետրվարի 2012 21:23
Զարգացման Հայկական Բանկը մտադիր է IPO անցկացնել 2013 թվականի ավարտին
ԱրմԻնֆո. Զարգացման Հայկական Բանկը մտադիր է բաժնետոմսերի հրապարակային տեղեբաշխում ¥IPO¤ իրականացնել 2013 թվականի ավարտին: Այս մասին այսօր ՙՆովոստի՚ միջազգային մամուլի կենտրոնում տեղի է ունեցած ասուլիսում հայտարարել է Զարգացման Հայկական Բանկի վարչության նախագահ Կարեն Սարգսյանի մամուլի ասուլիսը:
Նրա խոսքերով, 2012 թվականին թողարկում չի նախատեսվում, քանի որ տվյալ պահին բանկի կապիտալը բավականաչափ է եռամյա ռազմավարական ծրագիրն իրականացնելու համար: Միաժամանակ նա հավելել է, որ բանկի բժնետոմսերը ցուցակվել են բորսայում և գտնվում են ազատ շրջանառության մեջ:
ՙՀայկական Զարգացման Բանկ՚ ԲԲԸ-ն, որը գործում է 1995 թվականից, ունի 75 բաժնետեր, որոնց 48%-ը ոչ ռեզիդենտներ են: Բաժնետրերի շարքում են 13 իրավաբանական անձինք, այդ թվում` երկու միջազգային կառույց: Բանկն ունի բաժնետերեր` ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, երմանիայից, Իտալիայից, Կանադայից, Իսպանիայից, Շվեդիայից, Ավստրալիայից, Բրազիլիայից: