Չորեքշաբթի, 15 Փետրվարի 2012 17:36
Պետական ծառայողների սոցիալական փաթեթի ծրագրով ՌԵՍՈ-ն արդեն կնքել է առաջին պայմանագրերը
ԱրմԻնֆո. ՙՌԵՍՈ՚ ապահովագրական ընկերությունում արդեն կնքվել են սոցիալական փաթեթով առողջության ապահովագրության առաջին պայմանագրերը: Փետրվարի 13-ի, ժամը 10.00-ի դրությամբ դրանց թիվը հասնում է մի քանի տասնյակի: Ինչպես ԱրմԻնֆո գործակալության տեղեկացվել է ՌԵՍՈ ընկերության մարկետինգի ծառայությունից, սոցիալական փաթեթով ՙՌԵՍՈ՚-ի առաջին ապահովադիրը ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակից է: Պայմանագրեր են կնքվել ոչ միայն Երևանում, այլ նաև ՀՀ մարզերում:
Հիշեցնենք, որ Հայաստանի 2012 թվականի պետբյուջեով պետծառայողների համար, որոնց թիվն անցնում է 110 հազարից, նախատեսված է 18 մլրդ.դրամ ընդհանուր գումարով սոցիալական փաթեթ: Պետական ծառայողները նշված ծրագրի շրջանակներում կարող են պետությունից տրամադրված ՙանկանխիկ՚ ֆինանսական օգնությունն օգտագործել 4 ուղղություններով`բուժապահովագրություն, հիփոթեքի տոկոսների մարում, կրթության վճարում և հանգստի դիմաց վճարում: Բուժապահովագրությունը հանդիսանում է ծրագրի պարտադիր բաղադրիչը, իսկ ապահովագրության բազային փաթեթը կազմում է 52 հազ.դրամ:
Ձեռք բերելով բազային փաթեթ ՙՌԵՍՈ՚ ապահովագրական ընկերությունից` ըստ էության, բյուջետային աշխատողը որպես նվեր ստանում է ՙԻմ բժշկական կենտրոն՚ ծածկույթը, որը բազային փաթեթով տրված հնարավորություններից զատ ապահովադրին հնարավորություն է ընձեռում` ընտրել ԻՐ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ Երևանում և բոլոր մարզերում գործող ընկերության գործընկեր լավագույն բուժ. հաստատություններից, անցնել տարեկան բուժզննություն, ամբողջ ապահովագրական տարվա ընթացքում ցանկացած պահի ստանալ ամբուլատոր բուժ. սպասարկում, անցնել ցանկացած հետազոտություն ԻՐ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ կողմից ուղեգրած այլ բուժ. հաստատությունում: