Հինգշաբթի, 16 Փետրվարի 2012 20:42
Ամերիաբանկը մտադիր է կրկնապատկել ՓՄՁ վարկավորման ծավալները
ԱրմԻնֆո. Ամերիաբանկն ընթացիկ տարում մտադիր է կրկնապատկել ՓՄՁ վարկավորման ծավալները: Այս մասին այսօր Երևանում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Ամերիաբանկի կորպորատիվ բանկինգի տնօրեն ագիկ Սահակյանը: Նրա տվյալներով, 2011 թվականի ավարտին ՓՄՁ ոլորտին տրամադրված վարկերի ընդհանուր ծավալները հասել են 19 մլրդ.դրամի, գրանցելով տարեկան ավելի քան կրկնակի աճ:
.Սահակյանը տեղեկացրել է, որ որ բանկը ՓՄՁ վարկավորման ծավալների աճը նախատեսում է ինչպես սեփական միջոցների, այնպես էլ դոնոր կազմակերպությունների միջոցների հաշվին, որոնց կողմից այս տարի բանկը նախատեսում է ստանալ 50-70 մլն. դոլար:
Նա տեղեկացրել է, որ բանկն իր միջոցները հիմնականում ուղղում է տնտեսության երեք ուղղություններով` առևտուր, արդյունաբերություն և շինարարություն: Այս տարի բանկի առաջնահերթությունների շարքում կլինի նաև գյուղվարկավորումը, որտեղ բանկն արդեն ֆինանսավորել է մի քանի ջերմոցային տնտեսությունների շինարարություն, ասել է նա: Բանկն ակտիվորեն զարգացնում է նաև ֆակտորինգային և լիզինգային գործարքները: Ֆակտորինգային գործառնությունների պորտֆելը 2012 թվականին պետք է կրկնապատկվի: Լիզինգային գործառնությունների համախառն ծավալները հասել են 1.8 մլրդ.դրամի: Նշենք, որ 2010 թվականին այս ցուցանիշը չէր անցնում 900 մլն.դրամից:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից կազմված` Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, 2011 թվականի ավարտին Ամերիաբանկի ընդհանուր վարկային պորտֆելը կազմել է 141.8 մլրդ.դրամ` միջբանկային վարկերի/ավանդների հետ միասին: Վարկերի հիմնական ծավալները` 112.8 մլրդ.դրամ կամ 80%-ը, բանկի կողմից ուղղվել է տնտեսության իրական հատվածի ֆինանսավորմանը, գրանցելով 50% տարեկան աճ:
2011 թվականին բանկի ակտիվներն աճել են 32%, մինչև 522.1 մլն.դրամ ¥2 տեղ¤, ընդհանուր կապիտալը`10%, մինչև 91 մլրդ.դրամ ¥2 տեղ¤, ինչը պայմանավորված է կուտակված շահույթի 47%, մինչև 24.7 մլն.դոլար աճով: Բանկի կանոնադրական կապիտալը կազմել է 11.3 մլրդ.դրամ, տարեկան 37.3% աճով, ընդ որում, միայն 4-րդ եռամսյակում բանկի շահույթը կազմել է 3.7 մլն.դոլար ¥3 տեղ¤: