Հինգշաբթի, 23 Փետրվարի 2012 18:29
ՓՄՁ հետ բանկերի ակտիվ գործունեությունը չի առաջացնի ժամկետանց վարկերի կուտակում
ԱրմԻնֆո. ՓՄՁ հետ բանկերի ակտիվ գործունեությունը չի առաջացնի ժամկետանց վարկերի կուտակում: ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում նման կարծիք է արտահայտել Զարգացման Հայկական Բանկի Վարչության նախագահ Կարեն Սիմոնյանը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության կղմից կազմված`Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, ՓՄՁ վարկավորման ծավալները 2011 թվականին աճել են 46%, իսկ միայն 4-րդ եռամսյակում` 38%, մինչև 400 մլրդ.դրամ կամ 1 մլրդ.դոլար: Այդ ոլորտի վարկավորումն իրականացվել է Համաշխարհային Բանկի, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպություններից ստացված վարկերի հաշվին:
ՙՓՄՁ ներդրումները բավակնաչափ դիվերսիֆիկացված են` ըստ ոլորտների, ինչն էլ բացառում է ռիսկերի կուտակումը մեկ ուղղության վրա՚,-գտնում է Կ.Սարգսյանը: Մեկնաբանլով ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցը, նա հաստատել է, որ այսօր ՓՄՁ սուբյեկտները գտնվում են ծանր պայմաններում:
Ըստ բանկիրի, ներկայումս ժամկետանց վարկերի տեսակարար կշիռը Հայաստանի բանկերի միագումար վարկային պորտֆելում մեծ չէ: Բայց բանկերի համար, կապիտալի ներհոսքի կրճատման պայմաներում, ավելի արդիական է դարձել էժան և երկար փողերի պակասը, սրան էլ ավելացված` շարունակվող ճգնաժամային երևույթները, որոնք իջեցրեցին բնակչության գնողունակությունը: Որպես օրինակ բանկիրը նկատել է, որ Զարգացման Հայկական Բանկը գնաց վարկերի մարման ժամկետների երկարաձգման ճանապարհով` նախկին 4 տարուց մինչև ներկայիս 7 տարի, ինչով փոխառուների համար զգալիորեն կրճատեց պարտքի մարման ամսական բեռնվածությունը: Նա տեղեկացրել է, որ բանկի վարկային պորտֆելի կազմում ՓՄՁ վարկերի բաժինը կազմում է 74%, բիզնս-վարկերը` 60%, որոնք հիմնականում տեղաբաշխված են առևտրի, արդյունաբերության, հասարակական սննդի, տրանսպորտըի, շինարարության ոլորտներում:
Ըստ ԱրմԻնֆո, համակարգը դեռևս չի վերականգնել վարկավորման նախաճգնաժամային տեմպերը: Այսպս, 2011 թվականին վարկավորման աճի տարեկան տեմպերը կազմել են 34%, նախաճգնաժամային 2008 թվականի 73%-ի համեմատ, իսկ ժամկետանց վարկերն այդ թվականին աճեցին 1%-ից մինչև 5%, և շարունակում են աճել, չնայած, որ դեռ հեռու են կրիտիկական` 10-15%-ի սահմանագծից: Ամերից մեծ ծավալով ժամկետանց վարկեր` 26%, կուտակվել են արդյունաբերության հատվածի վարկավորման ոլորտում, իսկ բանկային մանրածախում այս ցուցանիշը կազմել է մոտ 20%: