Ուրբաթ, 24 Փետրվարի 2012 16:10
ՙԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ՚ և ՙԿԱՍԿԱԴ Ինշուրանս՚ ապահովագրական ընկերությունները հայտնել են միավորելու իրենց մտադրության մասին
ԱրմԻնֆո. ՙԻՆԳՈ Արմենիա՚ և ՙԿասկադ Ինշուրանս՚ ապահովագրական ընկերությունները հայտնել են միավորվելու մասին իրենց մտադրությունը:
Ինչպես այսօր լրագրողներին հայտարարել է ԻՆԳՈ Արմենիա ապահովագրական ընկերութան գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանը, միավորման գործարքը կավարտվի առաջին կիսամյակի վերջին: Առաջիկա օրերին միավորման վերաբերյալ ողջ փաստաթղթերը կներկայացվեն կարգավորող մարմնին: Ըստ Ալթունյանի, միավորման նպատակն է Հայաստանյան ապահովագրական ոլորտում ստեղծել առավել մեծ, ֆինանսապես հզոր և կայուն ընկերություն: Նա ընդգծել է, որ երկու ընկերություններն էլ ունեն միատեսակ աշխատաոճ, դրանք ՙշուկայական երկու ընկերոություններ են, որոնք աչքի են ընկնում քաղաքական ուժերից անկախ և անկողմնակալ գործունեույթունով՚,-նշել է ապահովագրողը:
Աղբյորի համաձայն, միավորման արդյունքում վերակազմավորված ընկերությունը կունենա աննախադեպ լայն ու բարելավված սպասարկումով գործակալական ցանց, բարձր որակավորում ունեցող, փորձառու ապահովագրական մասնագետների հմուտ թիմ և կոնսոլիդացված ֆինանսական կայուն հիմք:
Միավորման գործընթացը սկսված է և ընթանում է ըստ նախատեսված ժամանակացույցի:
ործարքի ընթացքը լրացուցիչ կլուսաբանվի սպասվող զարգացումներին համապատասխան:
Նշենք, որ միավորումից հետո ՙԿասկադ Ինշուրանս՚ ապահովագրական ընկերությունը կդադարեցնի իր գոյությունը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից կազմված` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, 2011 թվականի վերջին ՙԻՆԳՈ Արմենիա՚ ապահովագրական ընկերության ակտիվները կազմել են 7.2 մլրդ.դրամ, ապահովագրական պրեմիաները` 4.6 մլրդ.դրամ: ՙԿասկադ Ինշուրանս՚-ի ակտիվները կազմել են 3.6 մլրդ.դրամ, պրեմիաները` 2.1 մլրդ.դրամ: