Երկուշաբթի, 27 Փետրվարի 2012 17:20
Կոնվերս Բանկն իր հաճախորդների համար կազմակերպել էր ՙՇախմատային երկխոսություն՚ աշխարհի չեմպիոնների հետ
ԱրմԻնֆո. Կոնվերս բանկը, շարունակելով հաճելի անակնկալներ մատուցել իր հաճախորդներին` այս անգամ նրանց ընձեռել էր եզակի հնարավորություն` անհատապես ծանոթանալու և մրցելու աշխարհի և օլիմպիական չեմպիոններ` Վլադիմիր Հակոբյանի և աբրիել Սարգսյանի հետ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալության տեղեկացվել է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունից, չեմպիոնների հետ երկխոսությունը տեղի ունեցավ փետրվար 25-ին, Բանկի գլխամասային գրասենյակում: Տեղի ունեցավ ՙՇախմատային երկխոսություն՚ մրցույթը, որի ընթացքում չեմպիոնների հետ մրցեցին հայ շախմատասերները:
Աղբյորի համաձայն, մրցույթն ընթանում էր միաժամանակյա խաղի ֆորմատով, որի ավարտին շախմատասերները հնարավորություն ունեցան նաև իրենց հարցերն ուղղելու գրոսմայստերներին: Խաղին մասնակցում էին թե բանկի հաճախորդներն ու աշխատակիցները, և թե բոլոր նրանք, ովքեր ակտիվորեն հետևելով Կոնվերս Բանկի ֆեյսբուքյան էջին հասցրել էին գրանցել իրենց մասնակցությունը: Չեմպիոնների հետ արժանի պայքարում իրենց շախմատային հմտությունները ի ցույց դնելու էին եկել նաև յումրիի Վլադիմիր Հակոբյանի մասնակցությունը AEROFLOT OPEN 2012 մրցաշարին: Բանկի աջակցությամբ տարբեր մրցաշարների կմասնակցեն նաև շախմատի աշխարհի և օլիմպիական չեմպիոն աբրիել Սարգսյանն ու Հայաստանի և օլիմպիական չեմպիոն Տիգրան Պետրոսյանը:
Հոգալով իր հաճախորդների ոչ միայն ֆինանսների, այլ նաև հաճելի ժամանցի մասին` Բանկը խոստանում է, որ նման միջոցառումները կլինեն շարունակական:
Ինչպես իր խոսքում նշեց Կոնվերս Բանկի ործադիր տնօրեն Տիգրան Դավթյանըª նմանատիպ միջոցառումների կազմակերպման նպատակը հաճախորդների հետ շփման և համագործակցության նոր հարթակի ստեղծումն է:
Նշենք, որ Կոնվերս Բանկի բաժնետերերն են ՙԷդվանդսդ լոբալ Ինվեսթմենթ՚ ընկերությունը ¥95%¤, որը վերահսկվում է արգենտինացի գործարար Էդուարդո Էռնեկյանի կողմից և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ¥5%¤: 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ բանկի ընդհանուր կապիտալը կազմել է 45 մլն.դոլար, ակտիվները` 374.3 374.3 մլն.դոլար, վարկային ներդրումները` 239.3 մլն.դոլար: 2011 թվականը բանկը եզրափակել է 2.5 մլն. դոլար զուտ շահույթով: