Հինգշաբթի, 1 Մարտի 2012 16:51
2012 թվականի փետրվարին ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի արժեզրկումը տարեկան կտրվածքով կազմել է 6.5 տոկոս
ԱրմԻնֆո. 2012 թվականի փետրվարին ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի արժեզրկումը տարեկան կտրվածքով կազմել է 6.5%: Ինչպես ԱրմԻնֆո գործակալության տեղեկացվել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, 2012 թվականի փետրվարին դրամի միջին հաշվարկված փոխարժեքը կազմել է 388.63 դրամ/դոլար, նախորդ տարվա 365.06 դրամ/դոլարի փոխարեն:
Աղբյուրի համաձայն, հունվարի նկատմամբ 2012 թվականի փետրվարին սպառողական գների անկումը ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի 0.3% արժեզրկմամբ, իսկ հունվար-փետրվարին, 2.6% ինֆլյացիայի պայմաններում, դրամի արժեզրկումը կազմել է 1.4%: Համեմատության համար կարելի է հիշել, որ 2011 թվականի հունվար-փետրվարին, 4.3% ինֆլյացի պայմաններում, ՀՀ դրամի արժեզրկումը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 1.3%, իսկ միայն 2011-ի փետրվարին, 1.9% ինֆլյացիայի պայմաներում` 0.7%: