Երկուշաբթի, 5 Մարտի 2012 19:46
Կոնվերս Բանկը ՙԵրևան՚ ավանդատեսակի հաղթողներին հանձնեց ոսկե ձուլակտորներ
ԱրմԻնֆո. Մարտի 3-ին Կոնվերս Բանկի գլխամասային գրասենյակում կայացավ ՙԵրևան՚ ժամկետային ավանդի խաղարկությունը, որի արդյունքում ավանդատուներից 5 հաջողակները շահեցին 5 /հինգ/ գրամանոց 999.9 հարգի ոսկու ձուլակտորներ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալության տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, խաղարկությունը կազմակերպվել էր վիճակահանության սկզբունքով, որին մասնակցում էին ՙԵրևան՚ ավանդ ներդրած բոլոր հաճախորդները:
Հիշեցնենք, որ ՙԵրևան՚ ժամկետային ավանդը մեկնարկել էր 2011թ. հոկտեմբերի 10-ին և նվիրված էր Էրեբունի-Երևանի տոնին:
Ակցիայի շրջանակներում ավանդատուներին տրվել էր ոչ միայն ոսկու ձուլակտորների խաղարկությանը մասնակցելու հնարավորություն, այլև առանց տարեկան սպասարկման վարձի տրամադրվել էին տարբեր քարտատեսակներ:
Ս.թ. մարտի 1-ից ՙԵրևան՚ ավանդին փոխարինելու է եկել նորª ՙԱրև՚ ավանդային ակցիան: Սա ժամկետային ավանդային ակցիա է, որը հնարավորություն է տալիս ընդունելու ավանդներ ՀՀ դրամովª 12 ամիս ժամկետով, 12 տոկոս տոկոսադրույքով և տոկոսների ժամկետի վերջում վճարմամբ:
Հիշեցնենք, որ Կոնվերս Բանկը պարբերաբար իրականացնում է նմանատիպ ակցիաներ: Ներկայումս գործում է նաև ՙՇանս՚ ավանդային ակցիան, որը հնարավորություն է տալիս ավանդատուներին մասնակցել տարին չորս անգամ կազմակերպվող խաղարկությանը, որի նվազագույն մրցանակային ֆոնդն է 1 միլիոն դրամ:
Ըստ ԱրնԻնֆո գործակալության կողմից կազմված` Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ Կոնվերս Բանկի ժամկետային ավանդների ծավալը կազմել է 33.8 մլրդ.դրամ, 16.4% տարեկան աճով, որոնց կազմում ֆիզիկական անձանց միջոցները կազմել են 21.7 մլրդ.դրամ, գրանցելով
31% տարեկան աճ: