Չորեքշաբթի, 14 Մարտի 2012 20:17
Հայաստանի բանկերի միջոցով իրականացվող անկանխիկ գործառնութունների շրջանառությունն աճում է արագ տեմպերով
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկերի միջոցով իրականացվող անկանխիկ գործառնութունների շրջանառությունը ընթացիկ տարվա փետրվարին տարեկան կտրվածքով աճել է 24.3 անգամ, բացարձակ արտահայտությամբ կազմելով 463.3 մլն. դրամ: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության տեղեկացվել է Armenian Ca8d ընկերությունից:
Զգալի աճ է գրանցել նաև ինտերնետ-վճարների գծով: Այսպես, եթե 2011-ի փետրվարին Ինտերնետ-վճարների ծավալը Հայաստանում կազմել է ընդամենը 277.6 հազ.դրամ, ապա 2012 թվակայի փետրվարին այն կազմել է 451.7 մլն.դրամ, գրանցելով 62.7% աճ:
Քարտից քարտ դրամական փոխանցումների ծավալները նույնպես ավելացել են 2012-ի փոտրվարին կազմելով 497.5 մլն.դրամ, և 2012-ի փոտրվարի համեմատ գրանցելով 60.1% տարեկան աճ:
2012 թվականի մարտի 1-ի դրությամբ Հայաստանում ArCa ազգային պրոցեսինգի անդամ բանկերի կողմից թողարկված ակտիվ քարտերի քանակը կազմել է 798.3 հազր, գրանցելով տարեկան 35.7% աճ: ործող բանկոմատների քանակը կազմել է 853, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 686-ի փոխարեն: