Չորեքշաբթի, 7 Մարտի 2012 18:16
2011 թվականին Յունիբանկը UNISTREAM համակարգի միջոցով իրականացրել է շուրջ 673 մլն.դոլարի դրամական փոխանցումներ
ԱրմԻնֆո. 2011 թվականին Յունիբանկը UNISTREAM համակարգի միջոցով իրականացրել է շուրջ 673 մլն.դոլարի դրամական փոխանցումներ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալության տեղեկացվել է Յունիբանկի մամուլի ծառայությունից, դրամական փոխանցումների թիվը 8%-ով գերազանցել է 2010 թվականի ցուցանիշը, իսկ շրջանառությունն աճել է մոտ 13%: Այսօր հայկական շուկայում UNISTREAM համակարգի բաժինը կազմում է մոտ 50%, և հաճախորդների լոյալության ծրագրերի իրականացման միջոցով նախատեսվում է այն հասցնել 80%-ի: 2011 թվականի դեկտեմբերից սկսվել է UNISTREAM համակարգի գործընկերների շրջանի ընդլայնումը Հայաստանում, ինչի արդյունքում այսօր համակարգին արդեն միացել է հայկական 7 բանկ ¥Պրոմեթեյ Բանկը, ՎՏԲ-Հայաստան Բանկը, Արդշինինվեստբանկը, Հայբիզնեսբանկը, Ինեկոբանկը, ACBA- Credit Agricole Bank-ը և Արարատբանկը¤, իսկ Յունիբանկի հետ միասին գործընկերների թիվը կազմում է 8:
Աղբյուրի համաձայն, մեկ տարում համակարգն էապես ավելացրել է իր գրավչությունը, ինտենսիֆիկացնելով իր գործունեությունը զարգացման բոլոր ուղղություններով, գործընկերության զարգացման ցանցի ընդլայնման, մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և նոր օպցիաների ներդրման միջոցով: UNISTREAM-ը հաճախորդներին անվճար առաջարկում է միասնական քարտ, որով զգալիորեն պարզեցվում է գործընթացները, փոխանցումների ձևակերպման ժամկետները հասցնելով նվազագույնի: Հայաստանում փոխանցումների 80%-ն արդեն իրականացվում է այդ քարտերով: Յունիբանկը հաճախորդներին առաջարկում է նաև առանց բանկ հաճախելու ստանալ դրամական փոխանցումները, մասնավորապես, դրամական միջոցները կարելի է հեռախոսազանգի միջոցով փոխանցել քարտի վրա:
Յունիբանկը համակարգի հաճախորդներին առաջարկում է նաև U-Stream+ սոցիալական պրոդուկտը, մինչև 150 հազ.դրամ վարկային գծով: Քարտը կարող են ձևակերպել բոլոր հաճախորդները, որոնք դրամական փոխանցումն ստանում են UNISTREAM համակարգի միջոցով: Վարկային գիծ բացելու համար հարկավոր է ներկայացնել անձնագիր և սոցիալական քարտ: Ընդգրկված են նաև լրացուցիչ արտոնություններ: Մասնավորապես, առաջին տարվա սպասարկումն իրականացվում է անվճար, միջնորդավճարը կազմում է 0%, իսկ դրական մնացորդի վրա հաշվարկվում է տարեկան 5%:
UNISTREAM համակարգը հարմար է նաև սակագների տեսանկյունից, որոնք կազմում են 0.35%, ինչպես նաև ձևակերպման պարզությամբ և լայն աշխարհագրությունով, սպասարկումն իրականացնելով մոտ 100 երկրներում: Փոխանցումն իրականացնելու համար հաշիվ բացելը պարտադիր չէ, իսկ դրամ ստացողը ծախսեր չի իրականացնում: Կարելի է իրականացնել նաև անհասցե փոխանցումեր: Ընդհանուր հաշվով, դրամական փոխանցումների UNISTREAM միջազգային համակարգով 2011 թվականին իրականացվել է 7.1 դրամական փոխանցում, գրանցելով տարեկան 17% աճ: