Երեքշաբթի, 20 Մարտի 2012 17:52
2012 թ. առաջին կիսամյակում տնտեսական ակտիվության ինդեքսը Հյաստանում 68.7%-ից աճել է մինչև 134.1%, իսկ գործարար մթնոլորտի ինդեքսը` 91.6%-ից մինչև 101.5%
ԱրմԻնֆո. Տնտեսական ակտիվության ինդեքսը 2012 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում աճել է 68.7%, մինչև 134.1%, իսկ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատությամբ նվազել է 128.3%-ից մինչև 98.3%, ինչը պայմանավորված է սպասումների վատթարացումով: Ընդ որում, ինդեքսի տարեկ նվազումը պայմանավորված է եղել ծառայությունների ոլորտի սակագներով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալության տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, այդ ժամանակահատվածում ակտիվության աճ է գրանցվել արդյունաբերության, շինարարության և առևտրի ոլորտներում: ալիք եռամսյակում առևտրի և շինարարության ոլորտներում կազմակերպություններն ակնկալում են աշխատողների թվաքանակի, ինչպես նաև ներդրումների աճ: Պահանջարկի նվազումը բոլոր ոլորտներում նշվել է որպես գործունեության ընդլայնմանը խոչընդոտող հիմնական գործոն:
Աղբյուրի համաձայն, գործարար միջավայրի ինդեքսը առաջին եռամսյակում աճել է 91.6%-ից մինչև 101.5%, իսկ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատությամբ աճել էª 94.2%-ից մինչև 104.9%: Միջավայրը բարելավվել է բոլոր ոլորտներումª բացառությամբ արդյունաբերության: Աճել են թե¯ փաստացի, թե¯ սպասման ենթաինդեքսները: Այնուամենայնիվ, գործարար միջավայրի պատասխանների հաշվեկշիռները ցածր են 50 կայուն մակարդակից:
Ինդեքսների հաշվարկն իրականացվում է պատասխանների փաստացի և սպասման հաշվեկշիռների միջինացման միջոցով: Ինդեքսների հաշվարկման համար տրվող հարցերը պատասխանների հետևյալ տարբերակները. աճ, անփոփոխ մակարդակ, նվազում: Պատասխանների հիման վրա հաշվարկվում է յուրաքանչյուր տարբերակի տեսակարար կշիռը պատասխանների ընդհանուր քանակում, այնուհետև դրական պատասխանների տեսակարար կշռին գումարվում է չեզոք պատասխանների կշռի կեսը` ստանալով պատասխանների հաշվեկշիռները: Հաշվեկշիռները տատանվում են [0, 100] միջակայքում: Հաշվեկշռի 0 արժեքը խոսում է այն մասին, որ բոլոր ռեսպոնդենտները նշել են նվազում, 100 արժեքը` աճ, իսկ 50 արժեքը` կայուն վիճակ (աճ և նվազում ակնկալող հարցվողների քանակը հավասար է): Որպես կայուն մակարդակ ընդունել ենք հաշվեկշռի տատանումը 45-ից մինչև 55-ը: Պատասխանների հաշվեկշիռները հարաբերելով բազիսային ժամանակաշրջանի համապատասխան հաշվեկշռին` ստանում ենք վերջնական ինդեքսները:
Տնտեսական ակտիվության փաստացի հաշվեկշիռը հաշվարկվել է թողարկման ծավալների ընթացիկ, իսկ  սպասման հաշվեկշիռը`  գալիք եռամսյակում թողարկման ծավալների, արտադրանքի կամ ծառայությունների նկատմամբ պահանջարկի և պաշարների վերաբերյալ կազմակերպությունների պատասխանների հիման վրա: Այն իրենից ներկայացնում է միջինացված ցուցանիշ: