Հինգշաբթի, 15 Մարտի 2012 20:25
ՎՏԲ-Հայաստան Բանկի պրոցեսինգային ցանցում քարտային տրանսակցիաների ծավալը փետրվարին աճել է 28.7%, իսկ ՙԱռէկսինբանկ ազպրոմբանկի խումբ՚-ի մոտ` 8.9%
ԱրմԻնֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկի պրոցեսինգային ցանցում քարտային տրանսակցիաների ընդհանուր ծավալը 2012 թվականի փետրվարին աճել է 28.7%, իսկ տարեկան կտրվածքով` 36.2%, հասնելով 140.4 մլն.դրամի:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալության տեղեկացվել է Armenian Card ՓԲԸ-ից, ՎՏԲ-Հայաստան Բանկի պրոցեսինգային ցանցում քարտային կանխիկ գործարքների ծավալը փետրվարին տարեկան կտրվածքով աճել է 35.3%, մինչև 133.5 մլն.դրամ: Ընդ որում, հաշվետու ժամանակահատվածոիում անկանխիկ քարտային գործարքներն աճել են 27.1%, մինչև 6.9 մլն.դրամ:
Միևնույն ժամանակ, ՙԱռէկսինբանկ ազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ պրոցեսինգային ցանցում փետրվարին իրականացված տրանսակցիաների ծավալն աճել է 8.9%, իսկ տարեկան կտրվածքով` 56.8%, հասնելով 58.5 մլն.դրամի, այդ թվում, անկանխիկ գործարքները կազմել են 10.8 մլն.դրամ, գրանցելով 2.5 անգամ տարեկան աճ, իսկ կանխիկ գործարքները` 47.7 մլն.դրամ, գրանցելով 44.5% տարեկան աճ:
Նշենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը թողարկում և սպասարկում է միջազգային Visa համակարգի քարտեր, իսկ ՙԱռէկսինբանկ ազպրոմբանկի խումբ՚-ը` Visa և MasterCard համակարգերի քարտեր: Երկու բանկերն էլ սպասարկում են նաև ArCa տեղական քարտերը: