Ուրբաթ, 23 Մարտի 2012 20:31
2011 թվականին Հայաստանի ապահովագրողների ընդհանուր պորտֆելն ավելացել է ավելի քան 3 անգամ, մինչև 22.4 մլրդ.դրամ
ԱրմԻնֆո. 2011 թվականին Հայաստանի 8 ապահովագրական ընկերությունների կողմից հավաքագրված ապահովագրական պրեմիաների ընդհանուր ծավալը կազմել է 22.382 մլրդ.դրամ կամ 58 մլն.դոլար, գրանցլով տարեկան եռակի աճ: Ապահովագրական պրեմիաների կազմում կորպորատիվ հաճախորդների բաժինը կազմել է 34.8%, իսկ մանրածախի բաժինը` 65.2%:
ԱրմԻնֆո գործակալության կողմից պատրաստված`Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի տվյալների համաձայն, ապահովագրական պրեմիաների ծավալներով 2011 թվականի արդյունքներով առաջատարներն են` ՙՌոսգոսստրախ Արմենիա՚` 6.5 մլրդ.դրամ, ՙԻՆՈ Արմենիա՚` 4.2 մլրդ.դրամ, և ՙՆաիրի Ինշուրանս՚` 2.7 մլրդ.դրամ ապահովագրական ընկերությունները: Ահյնուհետև հաջորդում են` ՌԵՍՈ` 2.4 մլրդ.դրամ, Կասկադ Ինշուրանս` 2.2 մլրդ.դրամ, արանտ Լիմենս` 1.7 մլրդ.դրամ, ՌԱՍԿՈ` 1.2 մլրդ.դրամ և ՍԻԼ Ինշուրանս` 928 մլն.դրամ:
Միագումար պորտֆելներում ԱՊՊԱ գծով պրեմիաների ծավալը 2011-ին կազմել է 66.4% կամ 14.8 մլրդ.դրամ: Այստեղ առաջատարներն է` ՙՌոսգոսստրախ Արմենիա՚ ընկերությունը, իսկ ամենափոքր ծավալները գրանցել է ՍԻԼ Ինշունարնսը` 636.2 մլն.դրամ: ՄԻայն 4-րդ եռամսյակում ԱՊՊԱ գծով պրեմիանների ծավալն աճել է 10%:
Ապահովագրական 8 ընկերությունների միագումար ապահովագրական պորտֆելում գույքային ապահովագրության պրեմիաները կազմել են 8.5% կամ 1.9 մլրդ.դրամ, գրանցելով 6% տարեկան աճ: Այստեղ ամենամեծ ծավալները գրանցել է ԻՆՈ Արմենիան` 743.9 մլն.դրամ: Ի դեպ, վերջինս առաջատարն է նաև ապահովագրական 8 այլ հատվածներում:
Ապահովագրական 8 ընկերությունների միագումար ապահովագրկան պորտֆելում բժշկական ապահովագրության պրեմիաները կազմել են 6% կամ 1.5 մլրդ.դրամ, գրանցելով 25.1% տարեկան աճ: Այստեղ ամենամեծ ծավալները գրանցել է արանտ Լիմենսը:
Ցամաքային տրանսպորտի ապահովագրության ¥ԿԱՍԿՈ¤ պրեմիաներն անցյալ տարի կազմել են 6.8% կամ 1.5 մլրդ.դրամ, գրանցելով 3.3% տարեկան անկում: Այստեղ ամենամեծ ծավալները գրանցել է ԻՆՈ Արմենիան` 380 մլն.դրամ: Բեռնափոխադրումների ապահովագրության գծով պրեմիաները կազմել են ընդհանուր պորտֆելի 2.3%-ը կամ 518.4 մլն.դրամ, գրանցելով տարեկան 17.4% աճ: Այստեղ նույնպես ամենամեծ ծավալները գրանցել է ԻՆՈ Արմենիան` 128.5 մլն.դրամ:
2011 թվականին ապահովագրական 8 ընկերությունների միագումար ապահովագրական պորտֆելում պատասխանատվության ապահովագրության պրեմիաները կազմել են 2.1% կամ 478.4 մլն.դրամ, գրանցելով 10.8% տարեկան անկում: Այստեղ ամենամեծ ծավալները գրանցել է Նաիրի Ինշուրանսը` 163.5 մլն.դրամ:
Նշենք, որ ապահովագրության 2 տեսակներով, մասնավորապես, ջրային տրանսպորտի ապահովագրության և երաշխիքների պահովագրություններով հայաստանյան ընկերությունները ապահովագրության պայմանագրեր չեն կնքել: