Ուրբաթ, 23 Մարտի 2012 21:10
2011 թվականին Հայաստանի 8 ապահովագրական ընկերությունների իրականացված ապահովագրական հատուցումներն աճեկ են մոտ 5 անգամ, մինչև 8.1 մլրդ.դրամ
ԱրմԻնֆո. 2011 թվականին Հայաստանի 8 ապահովագրական ընկերությունների կողմից իրականացված ապահովագրական հատուցումներն աճեկ են մոտ 5 անգամ, 2012-ի հունվարի 1-ի դրությամբ կազմելով 8.125 մլրդ.դրամ: Հատուցումների ամենամեծ ծավալները գրանցել է Ռեսգոսստրախ Արմենիան` 2.4 մլրդ.դրամ, իսկ ամենափոքր ծավալները` ՍԻԼ Ինշունարսը` 364.5 մլն.դրամ:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից կազմված` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, ապահովագրական հատուցումների կազմում ամենամեծ ծավալները 2011-ին գրանցվել են պարտադիր ապահովագրության գծով ¥ԱՊՊԱ¤, կազմելով 68% կամ 5.5 մլրդ.դրամ: 2011-ի 4-րդ եռամսյակում ԱՊՊԱ գծով հատուցումները աճել են 60.6%: Բժշկական ապահովագրության գծով հատուցումները տարեվերջին կազմել են 12.8% կամ 1.041 մլրդ.դրամ, գրանցելով 68% տարեկան աճ: ԿԱՍԿՈ գծով` 966.3 մլրդ.դրամ, գրանցելով 46.4% տարեկան աճ:
ույքային ապահովագրության գծով հատուցումները կազմել են մոտ 200 մլն.դրամ, գրանցելով տարեկան կրկնակի աճ: Ֆինանսական ռիսկերից ապահովագրության հատուցումները 2011-ին կազմել են 126.5 մլն.դրամ, գրանցելով տարեկան կրկնակի աճ: Ապահովագրության մյուս տեսակներով հատուցումները կազմել են մոտ 100 մլն.դրամ:
2011 թվականի 4-րդ եռամսյակի արդյունքներով ապահովագրական ընկերությունները գրանցել են 71193 ապահովագրական պատահար, որտեղ բժշկական ապահովագրության գծով գրանցվել է 40766 պատահար: ԱՊՊԱ գծով գրանցվել է 27244 պատահար, ԿԱՍԿՈ գծով` 2197 պատահար ¥երրորդ տեղ¤: Մնացած 4 ապահովագրության տեսակներով ապահովագրական պատահարներ չեն գրանցվել:
Նշենք, որ Հայաստան պահովագրական 8 ընկերությունների ընդհանուր ապահովագրական պրեմիաների ծավալը 2011 թվականին կազմել է 22.382 մլրդ.դրամ կամ 58 մլն.դոլար, գրանցելով տարեկան եռակի աճ: Ապահովագրական պրեմիաների կազմում կորպորատիվ ապահովագրության բաժինը կազմել է 34.8%, իսկ մանրածախ ապահովագրության բաժինըէէ 65.2%: