Երեթշաբթի, 3 Ապրիլի 2012 19:32
ՀՀ ԿԲ հավանություն է տվել Հայէկոնոմբանկի` ՙԱվերս՚ և Արդշինինվեստբանկի` Migon համակարգերին միանալուն
ԱրմԻնֆո. ՀՀ ԿԲ հավանություն է տվել Հայէկոնոմբանկի` ՙԱվերս՚ վճարահաշվարկային համակարգին և Արդշինինվեստբանկի` Migon համակարգին միանալուն: Որոշումն ընդունվել է ապրիլի 3-ին, ՀՀ Կենտրոնական բանկի Խորհրդի նիստում, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի նախագահությամբ:
Հիշեցնենք, որ Հայէկոնոմբանկն աշխատում է նաև դրամական փոխանցումների միջազգային Coinstar Money Transfer, Migom, Money Gram, Anelik, Blizko, Leader, ՙԲիստրայա Պոչտա՚, PrivatMoney, ՙԶոլոտայա Կորոնա-Դենեժնիե պերեվոդի՚, Intel Express համակարգերի հետ, իսկ Արդշինինվեստբանկն աշխատում է Contact, MoneyGram, Blizko, Intel Express, RIA, Coinstar Money Transfer, ՙԲիստրայա Պոչտա՚, ՙԶոլոտայա Կորոնա՚, ինչպես նաև ռուսական ՙՖորա Բանկ՚-ի և ՙՍբերԲանկ՚-ի միջոցով: