Ուրբաթ, 6 Ապրիլի 2012 20:46
Պրոմեթեյ Բանկն ընդլայնում է մասնաճյուղերի ցանցը
ԱրմԻնֆո. ՀՀ Կենտրոնական բանկը գրանցել է ՙՊրոմեթեյ Բանկ՚ ՓԲԸ երևանյան 6-րդ` ՙԷրեբունի՚ մասնաճյուղը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, որոշումն ընդունվել է ապրիլի 2-ին, ՀՀ ԿԲ նախագահի կողմից:
Աղբյուրի համաձայն, նոր մասնաճյուղը կիրականացնի ֆինանսական ծառայությոնների սահմնափակ տեսականի: Մասնավորապես, ինչպես տեղեկացրել են ԱրմԻնֆո գորակալությանը, նոր մասնաճյուղի գործառույթներն են` վճարա-հաշվարկային և արտարժութային օպերացիաները:
Բանկից տեղեկացրել են նաև, որ 2 շաբաթից նոր մասնաճյուղ կբացվի Աբովյան քաղաքում, իսկ մեկուկես ամսից` Դավիթաշեն թաղամասում: Ներկայումս բանկն ունի 7 մասնաճյուղ: