Չորեքշաբթի, 11 Ապրիլի 2012 16:26
Յունիբանկի երկու մասնաճյուղեր տեղափոխվել են նոր տարածքներ
ԱրմԻնֆո. Յունիբանկի երևանյան ՙԿինոնաիրի՚ մասնաճյուղը անվանափոխվել է ՙԵրիտասարդական՚ և տեղափոխվել է նոր, առավել մեծ տարածք: Ս.թ. ապրիլի 10-ից մասնաճյուղը հաճախորդների սպասարկումը կիրականացնի ք.Երևան, Աբովյան 23/2 հասցեում:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի լրատվական ծառայությունից:
Բանկի կորպորատիվ ոճով կառուցված և սպասարկման համար առավել հարմարավետ երկհարկանի շինություն է տեղափոխվել նաև ՙյումրի՚ մասնաճյուղը: Այժմ մասնաճյուղը գտնվում է ք.յումրի, Ա.Մանուկյան 3 հասցեում:
Բանկի մասնաճյուղերի տեղափոխումը բանուկ հատվածներում գտնվող առավել ընդարձակ տարածքներ, հնարավորություն է ընձեռում ապահովելու մեծ թվով հաճախորդների որակյալ և արագ սպասարկումը: Յունիբանկի բոլոր 39 մասնաճյուղերն իրականացնում են ֆիզիկական և իրավաբանական անձանց համալիր բանկային սպասարկում` ավանդների ընդունում, վարկավորում, բանկային քարտերի տրամադրում և սպասարկում, UNISTREAM դրամական փոխանցումների իրականացում, վճարահաշվարկային ծառայությունների մատուցում, կոմունալ վճարումների ընդունում և այլն:
Մասնաճյուղային ցանցի արդիականացման հետ մեկտեղ, բանկն ակտիվորեն ընդլայնում է իր ներկայությունը ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում: Այս տարի նախատեսվում է բացել 8 նոր մասնաճյուղ: