Չորեքշաբթի, 4 Ապրիլի 2012 20:44
Ամերիաբանկը 15 մլն.դոլար կտրամադրի ASCE GROUP մետաղաձուլական գործարանի կառուցմանը
ԱրմԻնֆո. Ամերիաբանկը 15 մլն.դոլար կտրամադրի ASCE GROUP մետաղաձուլական գործարանի կառուցմանը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ամերիաբանկի մամուլի ծառայությունից, նշված գումարը տրամադրվում է
Անդրկովկասում առանձնահատուկ նշանակության նախագծի ֆինանսավորում` առևտրի ֆինանսավորման գործիքների կիրառմամբ ծրագրի շրջանակներում:
Հայաստանի Չարենցավան քաղաքում իրականացվում է ASCE GROUP ամենաժամանակակից մետաղաձուլական գործարանի կառուցման նախագիծը, որը կյանքի է կոչվում աշխարհահռչակ SIEMENS ընկերության կողմից:
նախագծի արժեքը կազմում է շուրջ 26 մլն ԱՄՆ դոլար, որից 15 մլն ԱՄՆ դոլարը ֆինանսավորվելու է Ամերիաբանկի կողմից: ործարքի առաջին փուլում Ամերիաբանկը թողարկել է 8.7 մլն եվրոյի չափով փաստաթղթային ակրեդիտիվ:
Ակտիվորեն համագործակցելով Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետ` Ամերիաբանկը վերջինիս կողմից իրականացվող առևտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում իրականացնում է Հայաստանի տնտեսության համար կարևորագույն նշանակություն ունեցող գործարանի կառուցման ֆինանսավորումը:
ՙՄենք կարևորում ենք Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխան ASCE GROUP մետաղաձուլական գործարանի կառուցումը, քանի որ այն մեծապես կնպաստի Հայաստանի ՀՆԱ-ի կառուցվածքում արդյունաբերության ծավալների ավելացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, և պողպատյա ամրանների ներմուծման փոխարեն կունենանք մրցունակ հայրենական արտադրանք: Ամերիաբանկը բարձր է գնահատում համագործակցությունը Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ, որի կողմից հաստատված առևտրի ֆինանսավորման սահմանաչափի շնորհիվ հնարավոր է դառնում նման խոշոր նախագծի իրագործումը մրցունակ պայմաններով՚,-նշել է Ամերիաբանկի կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն ագիկ Սահակյանը:
ՙԱյս նախագիծը հրաշալի օրինակ է այն բանի, թե ինչպես կարելի է ֆինանսական հաստատությունների հետ համագործակցության միջոցով աջակցել տնտեսության այլ ճյուղերին, նպաստել նոր տեխնոլոգիաների ներդրմանը, աշխատատեղերի ստեղծմանը և կլիմայի փոփոխության դեմ պայքարին՚,-նշել է IFC-ի` Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցիչ Թոմաս Լյուբեքը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից կազմված` Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, Հայաստան տնտեսության վարկավորման ծավալներով Ամերիաբանկը պահպանում է առաջատարի դիրքերը` 113 մլրդ.դրամ ¥վարկային պորտֆելի 80%-ը¤, 2011 թվականին գրանցելով 50% աճ: Բանկի վարկային պորտֆելի 30%-ը բաժին է ընկնում արդյունաբերական հատվածին, այս ցուցանիշով նույնպես զբաղեցնելով առաջին հորիզոնականը: Բանկի վարկային պորտֆելն, ընդհանուր առմամբ, 2012-ի հունվարի 1-ի դրությամբ, կազմել 142 մլրդ.դրամ, գրանցելով տարեկան 40% աճ: