Հինգշաբթի, 19 Ապրիլի 2012 15:28
Հայաստանում բանկային ակտիվ քարտերի քանակը մեկ տարում աճել է 34.2 տոկոսով, մինչև 817.6 հազար
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկերը 2012 թվականի մարտին, ArCa ազգային պրոցեսինգի շրջանակներում, ընդհանուր հաշվով թողարկել են 38444 քարտ, ինչը 21.6% բարձր է 2011-ի մարտի ցուցանիշից: Ընդ որում, մարտի վերջին ակտիվ քարտերի ընդհանուր քանակը կազմել է 817.6 հազար, 2011-ի մարտի վերջի 609 հազարի համեմատ, գրանցելով 34.2% տարեկան աճ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Armenian Card-ից, ընթացիկ տարվա մարտին թողարկվել է 19688 ArCa քարտ, գրանցելով 70.4% տարեկան աճ, MasterCard` թողարկվել է 11217 քարտ, 13.9% տարեկան աճով և Visa` թողարկվել է 7539 քարտ, 26.2% տարեկան աճով:
Ակտիվ քարտերի տարեկան աճով ամենաակտիվն է MasterCard-ը, գրանցելով 43.1% աճ, մինչև 179.7 հազ.քարտ, որին հաջորդում են ArCa քարտերը` 36.3%, մինչև 423.5 հազ, քարտ և Visa քարտերը` 24.1%, մինչև 214.4 հազ.քարտ:
Ըստ ArCa-ի տվյլների, մարտին գործարքներ են իրականացվել 561.5 հազ.ակտիվ քարտերով, կամ ակտիվ քարտերի 69%-ով, գրանցելով տարեկան 37.1% աճ, մասնավորապես, 303.2 ArCa քարտերով, գրանցելով 25.6% տարեկան աճ, 138.1 հազ. Visa քարտերով, գրանցելով 27.5% տարեկան աճ և 120.3 հազ.MasterCard-երով, գրանցելով տարեկան կրկնակի աճ:
Ըստ Armenian Card-ի տվյալների, 2012 թվականի ապրիլի 1-ի րությամբ համակարգում գործող POS-թերմինալների քանակը առևտրի/սպասարկման և կանխիկացման կետերում կազմել է 4996, գրանցելով տարեկան 35.4% աճ: Դրանցից 502-ը տեղադրված է կանխիկացման կետերում, իսկ 4494-ը` առևտրի կետերում: Նշենք, որ ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանում տեղադրված բանկոմատների քանակը կազմել է 2011, գրանցելով 24.6% տարեկան աճ: