Ուրբաթ, 20 Ապրիլի 2012 19:22
Հայաստանում լիզինգային ծառայությունների օրենեսդրական բազայի զարգացման կտարելագործումը թույլ կտա ձեռնարկությունների համար մուտք ապահովել դեպի հիմնական միջոցների արդիականացումը
ԱրմԻնֆո. Հայաստանում լիզինգային ծառայությունների օրենեսդրական բազայի զարգացման կտարելագործումը թույլ կտա ընկերությունների ու ձեռնարկությունների համար լրացուցիչ մուտք ապահովել դեպի հիմնական միջոցների արդիականացումը: Այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում ԱրմԻնֆո գործակալության թղթակցին նման կարծիք է հայտնել ՎՏԲ-Հայաստան Բանկի վարչության նախագահ Յուրի ուսևը: Նրա խոսքերով, պրոբլեմի լուծումը նման է երկկողմանի երթևեկությանը, և Հայաստանի բանկային հանրությունը պետք է երկրի տնտեսական իշխանություններին օգնի այս հարցի մշակման գործում:
Նա հիշեցրել է, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը օպտիմալացման նպատակներով 2010 թվականին հրաժարվեց լիզինգից, որպես բիզնեսի առանձին ուղղությունից, սակայն կորպորատիվ բլոկի զարգացման պայմաններում առաջացել են մի շարք լուրջ ծրագրեր, այդ թվում նաև գյուղատնտեսական բիզնեսի ֆինանսավորման, մասնավորապես, ջերմոցային տնտեսությունների զարգացման, ինչպես նաև փոքր էներգետիկայի վարկավորման ուղղությամբ:
ՙՄենք ունիվերսալ բանկ ենք, և մեր այս տարվա գործունեության հիմքում ընկած է ինչպես մանրածախի, այնպես էլ կորպորատիվ բիզնեսի զարգացումը: Հաշվի առնելով մակրոտնտեսական առանձնահատկությունները, ինչպես նաև տնտեսության աճի ու կորպորատիվ պորտֆելի վերաբերյալ մեր կանխատեսումները, ապա մեր թվերն ավելի համեստ են, սակայն, այնուամենայնիվ, դրանք նկատելի կլինի նաև առանձին ոլորտներում՚,-ընդգծել է նա: Նա նշել է, որ այս գործընթացում նախատեսված է նաև լիզինգային ծառայությունյեր ակտիվացում:
Ինչպես նշում են AmRating ազգային վարկանշային գործակալության փորձագետները, այսօր Հայաստանում լիզինգի զարգացման հիմանկան խոչընդոտն է հանդիսանում հիմնական միջոցների արագ ամորտիզացման օրենսդրական հիմքերը, ինչպես նաև լիզինգային գույքի հարկումը ԱԱՀ-ով: Ըստ գործակալության մասնագետների տվյալների, 2011 թվականին առևտրային բանկերի լիզինգային գործարքների ընդհանուր ծավալները կազմել են 8.5 մլրդ.դրամ, կամ վարկային միագումար պորտֆելի ընդամենը 0.7%-ը: Սակայն, երկրի վարկային կազմակերպությոնյերի շուկայում գործում են 3 լիզինգային կազմակերպություններ, որոնց լիզինգային գործառնույթունների ծավալներն անցյալ տարի կազմել է 6.5 մլրդ.դրամ, որտեղ առյուծի բաժինը պատկանում է շուկայի առաջատարին` ACBA Leasing ընկերությանը: