Չորեքշաբթի, 2 Մայիսի 2012 16:40
Հայաստանում շինարարության հատվածը նորից ապահովեց ՀՆԱ-ի երկնիշ աճ
ԱրմԻնֆո. Տնտեսական ակտիվությունը Հայաստանում 2012 թվականի մարտին, փետրվարի համեմատ աճել է 18.4%, իսկ հունվար-մարտ ամիսներին, տարեկան կտրվածքով` 6.1% աճ: Տնտեսության աճի մարտյն երկնիշ աճը ապահովվել է շինարարության ոլորտի շնորհիվ, որի կրկին դարձավ ՀՆԱ-ի ճի շարժիչ ուժը:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից ԱրմԻնֆոգործակալությանը տրամադրված տվյլների, հունվար-մարտ ամիսներին շինարարության ծավալները կազմել են 40.2 մլրդ դրամ ($ 103,4 մլն, գրանցելով տարեկան 5.5% անկում), որից 20.7 մլրդ.դրամը ($ 53.2 միլիոն) ապահովել է միայն,. գրանցելով ամսական 99.8% աճ: Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 16.4%, մինչև 234.5 մլրդ.դրամ ($ 603,8 մլն), իսկ միայն մարտին` 9.2%, մինչև 85.6 մլրդ դրամ: Արդյունաբերական արտադրության ինդեքսը մարտին աճել 3,1%, իսկ հունվար-մարտին` 6.2%: յուղատնտեսական արտադրանքի ծավալը հունվար-մարտ ամիսներին կազմել է 65 մլրդ դրամ ($ 167,4 մլն, տարեկան կտրվածքով մնալով անփոփոխ), իսկ միայն մարտին` 27.1 մլրդ դրամ ($ 69,6 մլն), գրանցելով ամսական 23.2% աճ: Առեւտրի ծավալը հունվար-մարտին կազմել է
382.1 մլրդ դրամ ($ 983,6 մլն, տարեկան աճը` 0.3%), իսկ միայն մարտին` 148.1 մլրդ.դրամ ($ 380.5 մլն), գրանցելով ամսական 15.3% աճ: Բնակչությանը տրամադրված ծառայությունների ծավալը հունվար-մարտ ամիսներին կազմել է 211.2 մլրդ.դրամ ($ 543,6 մլն), ինչը պայմանավորված է տարեկան կտրվածքով մինչև 11.5%, իսկ միայն մարտին` 13.3% աճով, մինչև 74.9 մլրդ.դրամ: Սպառողական գների ինդեքսը հունվար-մարտին կազմել է 103.3%, իսկ մարտին` 100.1%:
Ըստ վիճակագիրների, ամենամեծ տարեկան աճը գրանցվել է էներգետիկայի ոլորտում` 20.9%, մինչև 2232.5 մլն կՎտժամ, իսկ միայն մարտին` 8.7 % անկում, մինչև 700.8 մլն կՎտժամ:
Միևնույն ժամանակ, Հայաստանի արտաքին առևտրային շրջանառությունը հունվար-մարտին կազմել է 506.2 մլրդ.դրամ ($ 1303,7 միլիոն դոլար, տարեկան 15% աճով), իսկ միայն մարտին` 204.4 մլրդ դրամ ($ 525,6 մլն) ամսական 21.9% աճով: Արտահանման ծավլներում տարեկան աճը կազմել է 32.4%, մինչև 135 մլրդ դրամ ($ 347,6 մլն), իսկ միայն մարտին` 44.5%, մինչև 63.2 մլրդ դրամ ($ 162,5 մլն), ներմուծման ծավալը գրանցել է տարեկան 9% աճ, մինչև 371.2 մլրդ.դրամ ($ 956,1 մլն), իսկ միայն մարտին` 14% աճ, մինչև 141.2 մլրդ դրամ ($ 363,1 մլն):
ՀՀ դրամի միջին փոխարժեքը 2012 թվականի հունվար-մարտ ամիսներին կազմել է 388.43 դրամ/դոլար, իսկ միայն մարտին` 389.13 դրամ/դոլար: