Երեթշաբթի, 8 Մայիսի 2012 19:39
Հայաստանի 14 բանկեր գտնվում են երկրի 100 խոշոր հարկատուների ցուցակում
ԱրմԻնֆո. 2012 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով, Հայաստանի 14 բանկեր գտնվում են երկրի 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին հարյուրյակում:
Ըստ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի տվյալների, I եռամսյակում առաջատարն է ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը, որն ընդհանուր հաշվով բյուջեին է վճարել 780.1 մլն.դրամ, որից 745,3 մլն.դրամը` շահութահարկ և եկամտահարկ, զբաղեցնելով 18-րդ տեղը: Նրան հաջորդում են`HSBC Բանկ - Հայաստանը`25-րդ տեղ, վճարել է 685.5 միլիոն դրամ, որից 609.5 մլն դրամը շահութհարկի և եկամտահարկ, Ամերիաբանկը` 26-րդ տեղ, վճարելով 668.1 մլն դրամ, որից 636.8 միլիոն դրամը` շահութհարկ և եկամտահարկ: 27 տեղում է իրանական Մելլաթ բանկը, վճարելով 666.7 միլիոն դրամ, որից 662.9 մլն դրամը` շահութահարկ և եկամտահարկ: Լավագույն հնգյակը եզրափակում է ՎՏԲ-Հայաստան Բանկը`32 տեղ, վճարելով 605 մլն դրամ, որից 565.6 մլն դրամը շահութահարկի և եկամտահարկիտեսքով:
Հայաստանի խոշոր հարկատուների առաջինհարկուրյակում են նաև Յունիբանկը (46 տեղ, 455.8 մլն դրամ, որից 433.7 մլն դրամ` շահութահարկ և եկամտահարկ): Հայբիզնեսբանկը` (48 տեղ, 429.8 մլն դրամ, որից 414,9 դրամ`Շահութահարկ և եկամտահարկ), Արդշինինվեստբանկը (61 տեղ, 369.5 մլն դրամ, որից 349.6 մլն դրամ` շահութահարկ և եկամտահարկ), Պրոմեթեւս Բանկը (66 տեղ, 314.6 մլն դրամ, որից 311.6 մլն դրամ` շահութահարկ և եկամտահարկ) ԱՐԱՐԱՏԲԱՆԿ (70 տեղը, 305.6 մլն դրամ, որից 275 մլն դրամ`շահութահարկ և եկամտահարկ), Հայէկոնոմբանկը (82 տեղ, 248.3 մլն դրամ, որից 223.7 մլն դրամ` շահութահարկ և եկամտահարկ) ԻՆԵԿՈԲԱՆԿ (85 տեղ 239.6 մլն դրամ, որից 226.3 մլն դրամ` շահութահարկ և եկամտահարկ), Կոնվերս Բանկը (89 րդ, 225.7 մլն դրամ, որից 210.4 մլն դրամ` շահութահարկ և եկամտահարկ) և Առէկսիմբանկ-ազպրոմբանկի խումբը (95 տեղ, 217.2 մլն դրամ, որից 183.7 մլն դրամ` շահութահարկ և եկամտահարկ):
Հայաստանի խոշոր հարկատուների երկրորդ հարյուրյակում են`ՊրոԿրեդիտ Բանկ` (148 տեղ, 132 մլն դրամ, որից 89.8 մլն դրամ` շահութահարկ և եկամտահարկ), Զարգացմաաան Հայկական Բանկը` (160 տեղ, 122.7 մլն դրամ, որից 121 մլն` շահութահարկ և եկամտահարկ), Անելիք Բանկը (167 տեղ, 118.7 մլն դրամ, որից 106.6 մլն դրամ` շահութահարկ և եկամտահարկ¤: Միևնույն ժամանակ, 1000 խոշոր հարկատուների ցուցակում Արմսվիսբանկը զբաղեցրել է 214 տեղը (94 մլն դրամ, որից 87.3 միլիոնը` շահութահարկ և եկամտահարկ), Բիբլոս Բանկ Հայաստանը 240 տեղ (81.2 մլն դրամ, որից 80,4 մլն.դրամ` շահութահարկ և եկամտահարկ):
Նշենք, որ 2011 թվականի նույն ժամանակահատվածում Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակում կար 12 բանկ, որոնց մեջառաջատարը ՎՏԲ-Հայաստան Բանկն էր, առաջին հարյուրյակում զբաղեցնելով 24 տեղը: