Երեթշաբթի, 8 Մայիսի 2012 21:04
Հայաստանի 7 ապահովագրական ընկերությունները երկրի 1000 խոշորագույն հարկատուների ցուցակում են
ԱրմԻնֆո. Հայաստանի 7 ապահովագրական ընկերությունները2012 թվականիառաջին եռամսյակում ընդգրկվել են երկրի 1000 խոշորագույն հարկատուների ցուցակում:
Ըստ ՀՀ Պետական հարկային ծառայության տվյալների, ցուցակը գլխավորում է ՙՌՈՍՈՍՍՏՐԱԽ-Արմենիա՚ ընկերությունը, որը զբաղեցնում է 206 տեղը, առաջին եռամսյակում պետբյուջե վճարելով 98.8 մլն դրամ, այդ թվում` 96.5 մլն` շահութահարկ և եկամտահարկ, նրան հաջորդում են` ՙԻՆՈ Արմենիան՚` 221 տեղ, վճարելով 90.6 մլն դրամ, որից 87.3 մլն դրամ` շահութահարկ և եկամտահարկ, ՙՆաիրի Ինշուրանսը՚` 228 տեղ, 87.5 մլն դրամ, որից 84 մլն դրամը` շահութահարկ և եկամտահարկ, ՌԵՍՈ-ն 363 տեղ, 51.7 մլն դրամ, այդ թվում` 51.6 մլն.դրամ շահութահարկ և եկամտահարկ, ՙԿասկադ Ինշուրանսը՚`386 տեղ, 59 մլն դրամ, որից 47 մլն դրամ`շահութահարկ և եկամտահարկ, արանտ-Լիմենս` 621 տեղ, 28.9 մլն դրամ, որից 25 մլն դրամ շահութահարկ և եկամտահարկ, ՙՌԱՍԿՈ՚`18.6 մլն դրամ, այդ թվում` 15.9 մլն.դրամ շահութահարկ և եկամտահարկ:
Նշենք, որ. 2011-ի I եռամսյակում խոշոր հարկատուների ցուցակում էին 4 ապահովագրական ընկերություններ` ՙՌոսգոսստրախ Արմենիան՚, ՙԿԱՍԿԱԴ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ՚, ՌԵՍՈ-ն և ՙԻՆՈ Արմենիան՚:
Հիշեցնենք, որ 2012 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանում պաշտոնապես գործոում էին 8 ապահովագրական ընկերություններ: