Հինգշաբթի, 10 Մայիսի 2012 20:57
UNISTREAM էապես ուժեղացրել է իր դիրքերը Հայաստանում
ԱրմԻնֆո. Միջազգային դրամական փոխանցումների UNISTREAM համակրգը Հայաստանում ընդլայնել է իր ցանցը, էապես ուժեղացնելով իր դիրքերը հանրապետությունում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է UNISTREAM համակարգի մամուլի ծառայությունից, ներկայումս հաջողությամբ է իրականացվել ACBA-Credit Agricole Bank-ի հետ ինտեգրացիոն նախագիծը, որի մեկնարկը հաճախորդներին հնարավորություն է ընձեռել դրամական միջոցները փոխանցել ռուսական ռուբլիով, ԱՄՆ դոլարով և եվրոյով:
Աղբյուրի համաձայն, մատչելի է նաև անհասցե օպցիան, երբ ուղարկված գումարը կարելի է ստանալ համակարգի ցանկացած կետում: Աշխատում է նաև արտրժույթի ավտոմատացված փոխանակման մեխանիզմը:
ԻՆչպես նշել է UNISTREAM համակարգի նախագահ Սուրեն Հայրյանը, ներկայումս համակարգն ունի 200 կետ, որից 75-ը գտնվում է Երևանում: Իսկ համակրգի միջոցով Հայաստան փոփխանցվող դրամկան միջոցների 77%-ը իրականացվում է հաճախորդի ունիֆիկացված քարտի միջոցով: