Չորեքշաբթի, 23 Մայիսի 2012 15:40
Հայաստանի ապահովագրական շուկայի մասնակիցների ակտիվները 2012 թվականի առաջին եռամսյակում աճել են 13.3 տոկոսով, մինչև 91.7 մլն.դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի ապահովագրական շուկայի մասնակիցների ակտիվները 2012 թվականի առաջին եռամսյակում աճել են 13.3%, մինչև 91.7 մլն.դոլար: Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, հայաստանյան ապահովագրողների ակտիվները մեկ տարում աճել են 1.8%:
Շուկայում գործող 8 ապահովագրական ընկերություններից միայն մեկ ընկերություն է, մասնավորապես, կասկադ Ինշուրանսը, որը եռամսյակը եզրափակել է ակտիվների 2.8% անկումով: Նշենք, որ առաջին կիսամյակի վերջին կավարտվի նաև ՙԻՆՈ Արմենիա՚ և ՙԿասկադ Ինշուրանս՚ ապահովագրական ընկերությունների միաձուլումը, որից հետո վերջինս ամբողջովին կդադարեցնի իր գործունեությունը:
Համաձայն Ռենկինգի, ակտիվների չափերով առաջին տեղում է ՙԻՆՈ Արմենիան՚, որի ակտիվներն անցել են 8 մլրդ.դրամից, գրանցելով 52.8% տարեկան աճ: Երկրորդ տեղում է ՙՌոսգոսստախ Արմենիան՚` 7.8 մլրդ.դրամ, 12.4% տարեկան աճով: Երրորդն է ՙՌԵՍՍՈ՚-ն` 4.1 մլրդ.դրամ, ակտիվների 17.2% տարեկան աճով:
Հայաստանի ապահովագրական ընկերությունների ակտիվների կազմում ընթացիկ ակտիվների բաժինը կազմել է 90% կամ 32.1 մլրդ.դրամ, 2012-ի առաջին եռամսյակում աճելով 12.4%, իսկ տարեկան կտրվածքով` 22%: Ֆինանսական ընթացիկ ներդրումների բաժինը կազմել է ընդհանուր ակտիվների 62%-ը կամ 22.3 մլրդ.դրամ: Այս ցուցանիշը տարեսկզբից կրճատվել է 2.7%, իսկ մեկ տարում աճել է 11.1%-ով: Ընացիկ ֆինանսական ներդրումների գծով առաջատարներն են` ԻՆՈ Արմենիան` 6.5 մլրդ.դրամ, Ռոսգոսստրախ Արմենիան` 4.7 մլրդ.դրամ և Նաիրի Ինշուրանսը` 2.5 մլրդ.դրամ: Իսկ նվազագույն ցուցանիշը գրանցել է ՍԻԼ ինշուրանսը` 734.9 մլրդ.դրամ:
Հայաստանի 8 ապահովագրական ընկերությունների կարճաժամկետ դեբիտորական պարտավորությունները 2012-ի առաջին եռամսյակի արդյունքներով կազմել են 8.034 մլրդ. դրամ: Տարեկան կտրվածքով այս ցուցանիշն աճել է 46.5%, առաջին եռամսյակում` ավելի քան 2 անգամ: Դրամական և դրան համարժեք միջոցների բաժինն ընդհանուր ակտիվների կազմում 2012-ի մարտի վերջին կազմել են 4% կամ 1.3 մլրդ.դրամ: Այս ցուցանիշը տարեկան կտրվածքով աճել է 61.1%, իսկ առաջին եռամսյակում` 17.8%: