Ուրբաթ, 18 Մայիսի 2012 18:02
ՌԵՍՈ ընկերությունն ապահովագրել է ավելի քան 34 հազար բյուջետայինների
ԱրմԻնֆո. ՌԵՍՈ ապահովագրական ընկերությունը բյուջետայինների ՙսոցիալական փաթեթ՚ պետական ծրագրով արդեն ապահովագրել է տարբեր գերատոսչությունների ավելի քան 34 հազար աշխատողների: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ընկերության մամուլի ծառայությունից: Աղբյուրի համաձայն, ապահովադիրները հիմնականում գերադասում են փաթեթային առաջարկները, որոնք պարտադիր բազային փաթեթից բացի ներառում է նաև լրացուցիչ բժշկական ծառայություններ:
Մայիսի 17-ի դրությամբ ընկերությունն արդեն ստացել է ապահովագրական հատուցման 1023 հայտ: Դրանցից 110-ը` 7.5 մլն.դրամի սահմաններում, արդեն կարգավորվել է: Մնացած դիմումներով ՌԵՍՈ-ն կիրականացնի մոտ 60 մլն.դրամի ապահովագրական հատուցումներ:
ՌԵՍՈ ապահովագրական ընկերության մարկետինգի ծառայությունում տեղեկացրել են, որ ընկերության կողմից ստացված դիմումների 40%-ը ենթադրում է ապահովադիրների ստացիոնար սպասարկում:
Հիշեցնենք, որ 2012 թվականի պետբյուջեով պետծառայողների համար նախատեսված է 18 մլրդ.դրամի ¥47 մլն.դոլար¤ սոցիալական փաթեթ: Պետական կառույցների աշխատողները նշված ծրագրի շրջանակներում կարող են 4 ուղղություններով օգտվել այդ ՙանկանխիկ՚ ֆինանսական օգնույթունից, մասնավորապես, օգտվել բժշկական ապահովագրությունից, մարել հիփոթեքի տոկոսները, վճարել կրթության դիմաց և վճարել Հայաստանում կամ ԼՂՀ-ում անցկացված հանգստի ծախսերը: Բուժապահովագրությունը հանդիսանում է ծրագրի պարտադիր բաղադրիչը, որի բազային փաթեթը կազմում է 52 հազ.դրամ:
Ձեռք բերելով ՌԵՍՈ ընկերության բժշկական ապահովագրության փաթեթը, ապահովագրողը, ըստ ընկերության տվյալների, որպես նվեր ստանում է ՙԻմ բժշկական կենտրոն՚ ծածկույթը, որն էլ իր հերթին ներառում է մի շարք անվճար ծառայություններ, մասնավորապես, ապահովագրողը կարող է ինքնուրույն ընտրել բուժհիմնարկությունը, անցնել պլանային բուժզննում, ցանկացած պահի ստանալ ամբուլատոր բուժում և այլ ծառայություններ:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, 2012 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով ՌԵՍՈ ընկերությա ապահովագրական պրեմիաների ծավալը կազմել է 1.9 մլրդ.դրամ ¥3 տեղ¤, ապահովագրական հատուցումների ծավալը` 291.4 մլն.դոլար ¥4 տեղ¤: Ընկերության ակտիվները 2012-ի առաջին եռամսյակի ավրատին կազմել են 4.1 մլրդ.դրամ, գրանցելով եռամսյակային 44.2% աճ: