Չորեքշաբթի, 23 Մայիսի 2012 16:25
Հայաստանի 8 ապահովագրական ընկերությունները առաջին եռամսյակը եզրափակել են 1.7 մլն.դոլար վնասով
ԱրմԻնֆո. Հայաստանի 8 ապահովագրական ընկերությունները 2012 թվականի առաջին եռամսյակը եզրափակել են 691.1 մլրդ.դրամ կամ 1.7 մլն.դոլար վնասով: Իսկ 8 ապահովագրական ընկերությունների կուտակված շահույթը տարեկան կտրվածքով աճել է 11.6%, առաջին եռամսյակում կրճատվել է` 32%, կազմելով 1.8 մլրդ.դրամ:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, 2011 թվականն ապահովագրողները եզրափակել են 1.2 մլրդ.դրամ շահույթով, հիմանականում ԱՊՊԱ-ի շնորհիվ: Բնական է, 2011-ի առաջին եռամսյակում պարտադիր ապահովագրական գծով վճարել են հաշվետու ժամանակահատվածի համար ամենանվազագույն հատուցումները, ինչով էլ պայմանավորված է շուկայի բարձր շահութաբերությունը:
ործող 8 ապահովագրական ընկերություններից հաշվետու եռամսյակը շահույթով են եզրափակել ՙարանտ Լիմենս՚ և ՙՌԱՍԿՈ՚ ապահովագրական ընկերությունները, համապատասխանաբար գրանցելով` 31.3 մլն.դրամ և 6.5 մլն.դրամ շահույթ: Ամենամեծ վնասը գրանցել է ՙՌոսգոսստախ Արմենիա՚ ընկերությունը` 345 մլն.դրամ: Իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունը գրանցել է 487.2 մլն.դրամ շահույթ: Նշենք, որ ընկերությունն առաջատարն է նաև 2011 թվականին հավաքագրված ապահովագրական պրեմիաների ծավալներով:
Հաշվետու եռամսյակը բավականին լուրջ վնասներով է եզրափակել նաև ԻՆՈ Արմենիան, գրանցելով 181 մլն.դրամի վնաս, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցել էր 154.5 մլն.դրամի շահույթ: Նաիրի Ինշունարսի վնասը կազմել է 83.4 մլն.դրամ, ՌԵՍՈ-ի վնասը`62.4 մլն.դրամ: Ամենափոքր վնասը գրանցել է ՍԻԼ Ինշունարսը` 14.5 մլն. դրամ, որը վերջին տեղում է գործնականում բոլոր ցուցանիշներով:
Ըստ Ռենկինգի, 2012 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի ապահովագրական ընկերությունների ապահովագրական պրեմիաների ծավալը կազմել է 12.3 մլրդ.դրամ, իսկ իրականացված հատուցումների ծավալը` 3 մլրդ.դրամ: