Հինգշաբթի, 24 Մայիսի 2012 15:42
ՙՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ՚ ապահովագրական ընկերությունը տնտեսագիտական ֆակուլտետների ավագ կուրսեցիների համար հայտարարում է ռեֆերատների մրցույթ
ԱրմԻնֆո. ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունը հայտարարում է ռեֆերատների մրցույթ ԲՈՒՀ-երի տնտեսագիտական ֆակուլտետների ապահովագրությամբ հետաքրքրված ուսանողների համար: լխավոր մրցանակըª ստաժավորում ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ընկերությունումª Մոսկվայում: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ընկերության մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, ռեֆերատների մրցույթի առաջին փուլը մեկնարկում է արդեն մայիսի 24-ին: Մրցույթին մասնակցելու համար ԲՈւՀ-երի տնտեսագիտական ֆակուլտետների բարձր կուրսերի (3-րդ կուրս և բարձր) ուսանողները պետք է ներկայացնեն համապատասխան հայտ: Մասնակիցներին առաջարկվում է գրել ռեֆերատ սահմանված հինգ թեմայից մեկի վերաբերյալ: Մրցույթի արդյունքների հիման վրա ընտրվելու են հինգ լավագույն աշխատանքներ: Հաղթողների անունները հայտարարվելու են ընկերության ծննդյան օրվան նվիրված կորպորատիվ միջոցառման ընթացքում, որին հրավիրվելու են նաև ուսանողների գիտական ղեկավարները, ԲՈՒՀ-երի ղեկավարները, կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչները: Երեկոյի ընթացքում հաղթող ուսանողներին շնորհվելու են պատվոգրեր և դրամական մրցանակներª յուրաքանչյուրին 100,000 դրամ: իտական ղեկավարի դերում հանդես եկած դասախոսների համար նախատեսված են հատուկ մրցանակներ:
Երկրորդ փուլի առաջին էտապին ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության մասնագետները կանցկացնեն դասընթաց ՙԱպահովագրական պրոդուկտների մշակում՚ թեմայով: Երկրորդ էտապը ենթադրում է անհատական ապահովագրական պրոդուկտի մշակում: Մրցույթի գլխավոր մրցանակª եռօրյա այց Մոսկվա, որը նախատեսում է ստաժավորում և թրենինգ ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ընկերությունում և մասնակցություն Մոսկվայի լավագույն ԲՈՒՀ-երից մեկի ապահովագրության դասընթացներին: Երեք լավագույն աշխատանքի հեղինակները կստանան դրամական մրցանակ. առաջին տեղª 300,000 դրամ, երկրորդ տեղª 200,000 դրամ, երրորդ տեղª 100,000 դրամ: ՙԿրթությունը այն ոլորտն է, որտեղ հարկավոր է գումար ներդնել: Կրթված երիտասարդությունն է այն գլխավոր ռեսուրսը, որը կարող է հանդիսանալ Հայաստանի ապագայի հենասյունը: Մենք հաճույքով տաղանդավոր ուսանողներին հնարավորություն կտանք այսօր արդեն գումար վաստակել հենց մտավոր աշխատությունների միջոցով: Այդ դեպքում դա չլինի նրանց համար ինչ-որ վերացական երևույթ և կհանդիսանա հզոր խթան ուսման հանդեպ առավել լուրջ մոտեցում ցուցաբերելու համար: Եթե մեր նախագիծը նույնիսկ մեկ ուսանողին կօգնի փոխել իր վերաբերմումքը կյանքին, կներշնչի հավատք գիտելիքների ուժի, սեփական ուժերի նկատմամբ, ապա մենք կհամարենք մեր նախագիծը հաջողված: Յուրաքանչյուր հայ երիտասարդի հաջողությունը մեր Հայրենիքի հաջողությունն է: Մենք բոլորս պետք է պայմաններ ստեղծենք, որպեսզի կրթված և խելացի մարդիկ չլքեն երկիրը, այդ դեպքում կարելի է հանգիստ լինել ապագայի համար՚, - ասաց ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության գործադիր տնօրեն ագիկ րիգորյանը:
Տեղեկանք. ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2008 թ. մայիսին և գործում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի կողմից 2008 թվականի մայիսի 20-ին տրված «ոչ կյանքի ապահովագրությունե իրականացնելու ԱՊՈ թիվ 0009 լիցենզիայի հիման վրա: Ընկերությունը մտնում է ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ Ընկերությունների Խմբի (Ռուսաստան) մեջ:
Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 2,13 միլիարդ դրամ (6 միլիոն ԱՄՆ դոլար): Ընկերությունն ունի ամենալայն գրասենյակային ցանցը և ներկայացված է Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր քաղաքներում, ունի հաճախորդների սպասարկման 49 գրասենյակներ, այդ թվում 15 գրասենյակ Երևանում, և 34ª մարզերում: ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունն առաջինը Հայաստանում ստացել է ISO 9001:2008 ստանդարտին համապատասխանության սերտիֆիկատ աշխարհահռչակ Moody International կազմակերպության կողմից: