Հինգշաբթի, 24 Մայիսի 2012 22:10
Հայաստանում ակտիվ բանկային քարտերի թիվը մեկ տարում աճել է 35.8 տոկոսով, հասնելով 836.1-ի
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկերն 2012 թվականի ապրիլին ArCa պրոցսինգային կենտրոնի շրջանակներում թողարկել են 35591 քարտ, ինչը 36.8% բարձր է 2011-ի ապրիլի ցուցանիշից: Ընդ որում, ակտիվ քարտերի ընդհանուր թիվը ապրիլի վերջին կազմել է 836.1 հազ.քարտ, գրանցելով 35.8% տարեկան աճ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Armenian Card ընկերությունից, այս տարվա ապրիլին բանկերը թողարկել են 12255 MasterCard, տարեկան 93.4% աճով, 12205 ArCa քարտ, տարեկան 15.9% աճով և 7131 Visa քարտ, տարեկան 14.6% աճով:
Ակտիվ քարտերի կազմում տարեկան աճով առաջատարն է MasterCard-ը` 52.8%, մինչև 186.6 հազ.քարտ, որին հաջորդում են` ArCa-ն` 35.4%, մինչև 430.1 հազ.քարտ և Visa քարտերը` 24.9%, մինչև 219.4 հազ.քարտ:
Ըստ ArCa-ի տվյալների, ապրիլին գործարքներ են իրականացվլ 590.4 հազ.քարտերով, կամ 71%-ով, գրանցելով տարեկան 48.2% աճ: Մասնավորապես, 318.3 հազ.ArCa քարտերով, տարեկան 29.1% աճով, 145.4 հազ. Visa քարտերով, գրանցելով 33.6% տարեկան աճ և 126.7 հազ.MasterCard քարտերով, գրանցելով տարեկան կրկնակի աճ: Աղբյուրի համաձայն, 2012 թվականի մայիսի 1-ի դրությամբ գործող POS-թերմինալների թիվը կազմել է 5112, տարեկան 32.4% աճով, որից 551-ը տեղաբաշխված են կանխիկացման կետերում, իսկ 4498-ը` առևտրի կետերում: 2012 թվականի պրիլի 1-ի դրությամբ Հայաստանում ղլ է 886 բանկոմատ, գրանցելով 23.7% տարեկան աՃ: