Երկուշաբթի, 21 Մայիսի 2012 19:38
Habitat for Humanity-ն Ինեկոբանկին կտրամադրի 11 մլն.դրամի վարկ
ԱրմԻնֆո. ՙՀաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա՚ հիմնադրամի և ՙԻնեկոբանկ՚ ՓԲԸ-ի միջև կնքվել է 11 մլն. ՀՀ դրամի վարկային պայմանագիր` աջակցելու բազմաբնակարան շենքերում ապրող ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:
Հետևելով 2011 թվականի հուլիսի 15-ին ՙՀաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա՚ հիմնադրամի և ՙԻնեկոբանկ՚ ՓԲԸ-ի միջև կնքված Փոխըմբռնման հուշագրի համագործակցության սկզբունքներին և նպատակներին` 2011 թվականի հուլիսին վերոհիշյալ գործընկերները սկսել են երկամյա համատեղ ծրագիր: Այս ծրագիրը միտված է բարելավելու համատիրության շենքերում ապրող ցածր եկամուտ ունեցող ընտանիքների կենսապայմանները:
2012թ. ապրիլի 10-ին կողմերի միջև կնքվեց վարկային պայմանագիր` համաձայն որի ՙԻնեկոբանկ՚ ՓԲԸ-ն ստանում է 11 000 000 ՀՀ դրամի վարկ համատիրության շենքերում վերանորոգման և շինարարական աշխատանքեր կատարելու համար: Ծրագիրը կիրականացվի վերանորոգմանը հատկացված վարկային միջոցների շնորհիվ, ինչը կբարելավի կյանքի համար անհրաժեշտ պայմանները: Բազմաբնակարանային շենքերի ընդհանուր տարածքները բարելավելով` ծրագիրը նպատակ ունի աջակցել ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին: Այս գործընթացը սկսվել է Վանաձորում 2 բազմաբնակարան շենքերի տանիքները վերանորոգելով:
ՙՄենք ուրախ ենք ողջունելու Ինեկոբանկին որպես մեր նոր գործընկեր և որպես ֆինանսական հաստատություն, որը աջակցում է ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին: Սա փորձնական ծրագիր է, և այս երկկողմանի համագործակցությունը բազմաբնակարանային շենքերի բնակիչների կենսամակարդակի բարելավման համար իրականացվող առաջին քայլերն են՚,- ասաց ՙՀաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա՚ հիմնադրամի գործադիր տնօրեն Լուիզա Վարդանյանը:
ՙՄենք համոզված ենք, որ ՙՀաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա՚ հիմնադրամի հետ մեր հարաբերությունները, ուղղված երկրով մեկ բնակարանային պայմանների բարելավմանը, խոստումնալից սկիզբ են երկարաժամկետ համագործակցության համար: Լինելով սոցիալապես պատասխանատու կազմակերպություն` Ինեկոբանկը այս նախագիծը դիտարկում է որպես փայլուն հնարավորություն ցածր եկամուտ ունեցող ընտանիքների կենսամակարդակը բարելավելու համար՚,- ասաց ՙԻնեկոբանկ՚ ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Ավետիս Բալոյանը:
Նշենք, որ ՙՀաբիթաթ ֆոր Հյումենիթի Ինթերնացիոնալը՚ հասարակական կազմակերպություն է, որը համախմբում է բոլոր ռասսաների, ազգությունների, կրոնների ներկայացուցիչներին կառուցելու տներ և համայնքներ: 1976թ.-ից ի վեր Հաբիթաթը ծառայել է ավելի քան 500 000 ընտանիքների` կառուցելով և բարելավելով նրանց տները: Այս ընտանիքներից 17 000-ը գտնվում են Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում, որտեղ Հաբիթաթը իր գործունեությունն է սկսել ծավալել 1990-ականների կեսերից: Ծառայելով ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին` Հայաստանում Հաբիթաթը ձգտում է նվազեցնել աղքատության կենսամակարդակը` բարելավելով նրանց կենսապայմանները: 2000 թ-ից ի վեր Հայաստանում Հաբիթաթը աջակցել է ավելի քան 1000 ընտանիքի:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, Ինեկոբանկի վարկային ներդրումների ծավալը տարեկան կտրվածքով աճել է 53%, ապրիլի 1-ին կազմելով 66.6 մլրդ.դրամ կամ 171 մլն.դոլար: Վարկային պորտֆելի կազում սպառողական վարկերի բաժինը կազմել է 26.8% կամ 17.2 մլրդ.դրամ ¥7 տեղ¤: