Ուրբաթ, 25 Մայիսի 2012 15:13
ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ն միացել է ՙՅունիստրիմ՚ արագ դրամական փոխանցումների համակարգին
ԱրմԻնֆո. ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ն միացել է առանց հաշվի բացման ՙՅունիստրիմ՚ (Unistream) արագ դրամական փոխանցումների համակարգին: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է բանկի մամուլի ծառայությունից:
Համակարգի միջոցով դրամական արագ փոխանցումներ են իրականացվում են ԱՊՀ և որոշ արտասահմանյան երկրների միջև: Փոխանցումները կատարվում են ԱՄՆ դոլարով, Եվրոյով, ինչպես նաև ՌԴ ռուբլով:
Աղբյուրի համաձայն, ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ն իրականացնում է նաև միջազգային դրամական փոխանցումներ ՙԲիստրայա Պոչտա, ՙMIGOM՚, ՙCONTACT՚, ՙMONEYGRAM՚ և ՙBLIZKO՚ համակարգերի միջոցով: Բացի այդ, բանկն իրականացնում է առանց հաշվի բացման ՙազպրոմ-Էքսպրես՚ անվանական փոխանցումներ Ռուսաստանից Հայաստան: Առաջիկայում բանկը մտադիր է միանալ նաև ՙANELIK՚ համակարգին: Բանակցություններ են ընթանում ևս մեկ վճարային համակարգի հետ, որը վերահսկում է Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում փոխանցումների 50 տոկոսը:
Հիշեցնենք, որ ՙԱռէկսիմբանկ Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ից բացի Յունիստրիմ համակարգին են միացած ACBA-Credit Agricole Bank-ը, Զարգացման Հայկական Բանկը, Հայէկոնոմբանկը, Արցախբանկը, Պրոմեթեյ Բանկը, ՎՏԲ-Հայաստան Բանկը, Արդշինինվեստբանկը, Հայբիզնսբանկը, Ինեկոբանկը, Արարատբանկը: Համակարգի գործընկերների թիվը Հայաստանում, Յունիբանկի հետ միասին կազմում է 12: